Ռուսաստանը չի հեռացվի Ինտերպոլից

Ամենադիտվածներ

Ռուսաստանը չի հեռացվի Ինտերպոլից

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ինտերպոլին ուղղված հայտարարություններ են հնչում, որ պետք է կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը կառույցին։

Այս մասին հայտարարություն է տարածել Ինտերպոլը։

Միջազգային ոստիկանությունը հայտարարում է, որ կազմակերպությունը պետք է պահպանի համագործակցությունը ոստիկանական ծառայությունների միջոցով ու բաց պահի կապի ուղիները։ Նշվում է նաև, որ Ինտերպոլը չունի մանդատ ինչ-որ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, անդամակցություն կասեցնելու կամ կազմակերպությունից ինչ-որ երկրի հեռացնելու։

Միևնույն ժամանակ ասվում է, որ այսուհետ Ինտերպոլի մոսկովյան ճյուղը չի կարողանա հարցում անել մասնակից երկրներին, այլ նրա հարցումները կուղարկվեն կառույցի Գլխավոր քարտուղարություն, որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը Ինտերպոլի կանոններին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ