ինքնաձիգ

  • Երեկ՝ ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳ նախարարության…

    Մարտունու բնակիչը մտել է ոստիկանական կառավարման կենտրոն ու սպանել ոստիկանի
  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ երեկ Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: «Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների: Խուզարկությամբ հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանությունը ողջ զինանոց է հայտնաբերել. կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի…

    Հայտնաբերվել են սառը զենք, ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ
  • Սեօտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ շարունակում է բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: «Օգոստոսի 30-ին ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված զանգը հենց նման քարոզչության արդյունք էր: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ցանկանում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք: Նա ոստիկաններին նկարագրել էր, թե որտեղ է թաքցրել հրազենը, նաև նշել, որ ինքը…

    Ահազանգով մեկնած Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 23-ին Facebook-ի իր էջում մանրամասներ է պատմել Սյունիքի իրենց այցից։ ՄԻՊ-ը գրել է, որ ադրբեջանական զինծառայողը ինքնաձիգը պարզել է իրենց ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարվեց եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին ԶՈւ Գլխավոր շտաբում կստեղծվի ԱԹՍ-ների վարչություն (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին…

    Ադրբեջանցի զինծառայողը զենքը պարզեց մեր ուղղությամբ․ Թաթոյան
  • Հունիսի 28-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հունիսի 22-ին, կեսգիշերն անց, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում չէր ստացվել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Քրեական հետախույզներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալին։ Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք Երևանում և մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են…

    Ալավերդիում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
  • 2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ստացած հրազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր…

    Զինծառայողն ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխին. հարուցվել է քրեական գործ
  • «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազեն ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի…

    Ինքնաձիգ, նռնականետ, փամփուշտներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
  • Ապրիլի լույս 30-ի գիշերը Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն ստացան, որ Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 39-ամյա տղամարդը Շևչենկոյի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նա քրեական հետախույզներին հայտնեց, որ տան խորդանոցում ինքնաձիգ է պահում։ Ժամը 2-ի սահմաններում էլ հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով…

    Կալաշնիկովի ինքնաձիգների առգրավման ու հանձնման դեպքեր ոստիկանության Նոր Նորքի բաժնում
  • ՀՀ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ և ինքնաձիգի մի քանի տասնյակ փամփուշտ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր…

    Ինքնաձիգներ, նռնակներ և այլն․ Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
  • Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես…

    Ոստիկանները Արցախից բերված Կալաշնիկովի ինքնաձիգ և ռազմամթերք են հայտնաբերել
  • Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ բացատրել է ավտոմատը ձեռքին իր հայտնվելու պատճառները: Նա հայտնել է, որ այդ քայլով ցանկացել է հայտնել, որ ոչ մի տեղ չի փախել «Ավտոմատով իմ հայտնվելը միայն մեկ բան էր նշանակում. ես ոչ մի տեղ չեմ փախել և պատրաստ եմ մինչև վերջ պաշտպանել իմ երկիրը»,-ասել է նա:

  • РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը  հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։ Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս էր…

  • Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի Ընդդիմության համակարգող խորհուրդը երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել հետաքննել, թե ինչու են Լուկաշենկոյի 15-ամյա անչափահաս որդուն մարտական զենք տվել։ «Անչափահասին մարտական զենք տալու փաստը պահանջում է իրավասու մարմինների կողմից ստուգում և արձագանք, և մենք խնդրում ենք դրան ուշադրություն դարձնել», – ընդգծել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան։…

    Ընդդիմությունը կոչ է արել պարզել՝ ինչու են Լուկաշենկոյի 15-ամյա որդու ձեռքը զենք տվել
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկի Անկախության պալատի աշխատանքային նստավայրից և մոտեցել իր նստավայրը շրջապատած ուժայիններին։ Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և ասել․ «Շնորհակալություն, ապրեք բոլորդ,- հայտարարել է նա։ Ի պատասխան՝ ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նրա կողքին կլինեն»։ https://www.youtube.com/watch?v=0inDzsU5FWY Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը…

    Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և շնորհակալություն հայտնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Пул Первого-ի Telegram-ալիքը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում։ «Լուկաշենկան իրադարձությունների վայր՝ Անկախության պալատ է ժամանել մեկ ժամ առաջ», – նշվում է հաղորդագրության մեջ: Տեսանյութում Լուկաշենկոն դուրս է գալիս կարմիր և կանաչ գծերով սպիտակ ուղղաթիռից, որի վրա գրված…

    Լուկաշենկոն իջել է ուղղաթիռից ինքնաձիգը ձեռքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)