Իրակլի Ղարիբաշվիլի

  • Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

    Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

  • Վրաստանը Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ չի բացի․ Ղարիբաշվիլի

    Վրաստանը Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ չի բացի․ Ղարիբաշվիլի

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու տարբերակի մասին։ Նա նշել է, որ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը պետք է պահպանի հանգստություն ու կայունություն և նպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Վրաստանի ղեկավարի խոսքերը փոխանցում է Sputnik Georgia-ն։ Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Կիևը տարբեր…

  • Վրաստանը արտաքին գործերի նոր նախարար ունի

    Վրաստանը արտաքին գործերի նոր նախարար ունի

    Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին ասել է, որ նոր ԱԳՆ ղեկավար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ Դավիթ Զալկալիանիի…

  • Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում

    Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում

    Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Նշվում է, որ Վրաստանում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես նաև կհանդիպի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանիի հետ։

  • Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

    Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին միանալու հնարավորությանը։ Նա ասել է, որ իրենք ուսումնասիրել են գործընկերների կողմից կիրառվող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները ու ուզում է վճռականորեն նշել, որ Վրաստանը չի մասնակցի պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ժողովրդի և ազգային շահերը։ Ղարբաշվիլիի խոսքով՝ պատժամիջոցներին միանալը միայն կվնասի Վրաստանին ու երկրի բնակչությանը։…

  • Փաշինյանի այցը Վրաստան ավարտվեց․ նրան ճանապարհեց Ղարիբաշվիլին

    Փաշինյանի այցը Վրաստան ավարտվեց․ նրան ճանապարհեց Ղարիբաշվիլին

    Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Փաշինյանին օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունը Վրաստան էին ժամանել դեկտեմբերի 20-ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից…

  • Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում

    Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ երեկոյան շրջել են Թբիլիսիով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Կառավարության Facebook-ի էջից։ Այդ ընթացքում նրանք նաև ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել 2 երկրների ղեկավարների առանձնազրույցը։

  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

    Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, և…

  • Փաշինյանն արդեն  Վրաստանում է․ նրան դիմավորել է Զալկալիանին

    Փաշինյանն արդեն Վրաստանում է․ նրան դիմավորել է Զալկալիանին

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Նրան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Դրանից անմիջապես հետո վարչապետն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ պետք…

  • Փաշինյանը մեկնում է Վրաստան

    Փաշինյանը մեկնում է Վրաստան

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Վրաստանում, 2 երկրների վարչապետերի մասնակցությամբ, տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի այցի շրջանակներում նախատեսվում է նաև նրա ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։

  • Բացառվում է, որ Սաակաշվիլին արտահանձնվի Ուկրաինա կամ վաղաժամ ազատվի․ Ղարիբաշվիլի

    Բացառվում է, որ Սաակաշվիլին արտահանձնվի Ուկրաինա կամ վաղաժամ ազատվի․ Ղարիբաշվիլի

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնումը կամ վաղաժամ ազատ արձակումն անհնար է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Իմեդի»-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ եթե նման քայլի գնան, ապա իրենց կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Ղարիբաշվիլին պնդել է, որ Սաակաշվիլիին տևական բանտարկություն է սպասվում։ Վրաստանի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ…

  • Բացառված է․ Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնելու մասին

    Բացառված է․ Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնելու մասին

    Վրաստանի նախագահ Իրակշի Ղարիբաշվիլին խոսել է Միխեիլ Սակաշխվիլիին Ուկրաինա արտահանձնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ ա բացառված է ու Սաակաշվիլին կկարողանա ցանկացած երկիր մեկնել առնվազն 6 տարի հետ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Ղարիբաշվիլին ասել է, որ նման դիրքորոշում ունի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վերջինիս կողմից ներում շնորհելը նույնպես բացառված է ու…

  • Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները` քաղաքական լրիվ նոր մակարդակի վրա

    Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները` քաղաքական լրիվ նոր մակարդակի վրա

    Օրերս Հայաստանի Հանրապետությունում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի, ով Երևանում գտնվելու ընթացքում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարածաշրջանային խաղաղության հայաստանյան օրակարգի ֆոնին հատկանշական է Փաշինյանի ու Ղարիբաշվիլու արձանագրումը, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են ու կա քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Հանդիպմանը, իհարկե, անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային իրավիճակին ու զարգացումներիին։ Կողմերը հանդիպման վերջում պայմանավորվել…

  • Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

    Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում 5 հարկանի բնակելի շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են․ Զալկալիանի Կոմունիկացիաները պետք է բացվեն այնպես, որ ժողովուրդների միջև մեկուսացումը…

  • Վրաստանի վարչապետը հնարավոր է հրաժարական տա

    Վրաստանի վարչապետը հնարավոր է հրաժարական տա

    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ,- հաղորդում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը`հղում կատարելով իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին: Այս մասին գրում է «Սպուտնիկ Ջորջիա» գործակալությունը։ Պաշտոնի կորուստը կապված է մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տապալման հետ: Ըստ աղբյուրի՝ Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։