fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում 5 հարկանի բնակելի շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Հարգելի պարոն վարչապետ,

Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում», – ասված է հեռագրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ