իրավական
Աշոտյանին հրավիրել են ոստիկանություն
ՀՀԿ նախկին պատգամավոր, կուսակցության կարկառուն դեմքերից Արմեն Աշոտյանին հրավիրել են Ոստիկանություն։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։ Աշոտյանը հրավիրվել է վիրավորանք հասցնելու մասին հոդվածով։ Նա հրավիրվել է Facebook-յան մի գրառման համար, որտեղ տարբեր վիրավորական արտահայտություններ է օգտագործում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, օրինակ՝ «սրիկա»։
Այսօր Արևների օրն է․ Քրիստինե Գրիգորյանի ուղերձը
Այսօր Դաունի համախտանիշ ունեցողների օրն է։ Սրա առթիվ Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Սահմանամերձ Ներքին Հանդում հրատապ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել․ ՄԻՊ Հայաստանում քովիդի դեմ պատվաստումների թիվը հատել է 2 միլիոնի շեմը «2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում…
Սահմանամերձ Ներքին Հանդում հրատապ փաստահավաք աշխատանքներ են իրականացվել․ ՄԻՊ
Սյունիքի մարզ Ներքին Հանդ բնակավայր գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Մանրամասներ՝ Մոսկովյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձից․ ՔԿ Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը «Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի…
Հնչեղություն ստացած սպանության դեպքերը, այդ թվում՝ Քանաքեռցի Տույի սպանությունը, բացահայտվել են․ փոխոստիկանապետ
2021 թվականին հնչեղություն ստացած բոլոր սպանության դեպքերը բացահայտվել են։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա հիշատակել է մի քանի սպանություն․ Քանաքեռում 4 անձի սպանության դեպքը, որոնց թվում նաև քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույն» էր, Հաղթանակ զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ սպանության դեպքը և Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության…
Քաղաքացին խաբել է անհայտ կորած զինծառայողների ծնողներին ու խոշոր չափի գումար հափշտակել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ՝ մարտի 17-ին, Ոստիկանության աշխատակիցները հատուկ օպերացիա են իրականացրել, որի շրջանակում Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա Մարտին Հակոբջանյանին։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ու դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է…
Հայաստանը առաջընթաց է գրանցել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Հայ-կիպրական դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են ՀՀ դեսպանը հյուրընկալվել է Ճապոնիայի ԱԳՆ-ում․ քննարկվել են նաև ԼՂ շուրջ զարգացումները «Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը…
Գյումրիի աղբանոցում մարդ են սպանել․ քաղաքացին փորձել է խաբել Ոստիկանությանը
2 օր առաջ՝ մարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից։ ՀՀ-ում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մեքենայի խցիկից 10 միլիոն 300 հազար դրամ էին գողացել «Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է,…
Ադրբեջանը շարունակում է հայաթափման քաղաքականությունը․ ՄԻՊ
Ադրբեջանը շարունակում է ճնշումների, ահաբեկման ու հայաթափման քաղաքականությունը։ Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Գրիգորյանը նշեց, որ գազատարը վերանորոգել թույլ չտալը ևս մեկ ապացույց է, որ սա մեկ կետից կառավարվող քաղաքականություն է։ Նա ասաց, որ այս ամեն նպատակը Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումն է։ Գրիգորյանը խոսելով խաղաղությունից նշեց, որ…
Ապրիլից Պարեկային ոստիկանություն կներդրվի 2 մարզերում․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստի սկզբի իր խոսքում Անդրադարձավ Պարեկային ոստիկանության տարածմանը։ Նա նշեց, որ արդեն ապրիլից Պարեկային ոստիկանության ծառայությունը գործարկվելու է Շիրակի ու Լոռու մարզերում։ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլում Պարեկային ոստիկանություն կներդրվի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում։ Վարչապետը, խոսելով Պարեկային ոստիկանության ընդունելության մասին, կոչ արեց կանանց՝ նույնպես մասնակցել այս…
Հայաստանում գործել է ֆինանսական բուրգ․ հայտնի է, թե ովքեր են ղեկավարել այն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից։ Քարահունջի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Մաքսային կետից գողություններ էին արել ու բռնվել. բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «ՀՀ…
Քարահունջի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ԱԱԾ-ն անօրինական միգրացիայով զբաղվող խումբ է բացահայտել․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)…
Ղազախստանում կալանավորել են Նազարբաևի քրոջ տղային
Ղազախստանում ձերբակալել են երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քրոջ որդուն՝ Կայրաթ Սաթիբալդյուլիին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նշվում է, որ Սաթիբալդյուլին կալանավորվել է 2 ամսով։ Նրան կասկածում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և «Ղազախտելեկով» ԲԲԸ-ի միջոցները յուրացնելու մեջ։ Ըստ աղբյուրի՝ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել երկրի Ազգային անվտանգության կոմիտեում, իշխող կուսակցությունում, ինչպես նաև զբաղվել բիզնեսով։
ԱԱԾ-ն անօրինական միգրացիայով զբաղվող խումբ է բացահայտել․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից…
Զովունիում նռնակի պայթյունից կին ու տղամարդ են մահացել
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:40-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Բացահայտվել է բնակարանային գողության դեպքեր․ կա կալանավորված Զառայից կատարված գողությունը բացահայտվել է․ կա ձերբակալված «Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ,…
Ռուսաստանը չի հեռացվի Ինտերպոլից
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ինտերպոլին ուղղված հայտարարություններ են հնչում, որ պետք է կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը կառույցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ինտերպոլը։ Միջազգային ոստիկանությունը հայտարարում է, որ կազմակերպությունը պետք է պահպանի համագործակցությունը ոստիկանական ծառայությունների միջոցով ու բաց պահի կապի ուղիները։ Նշվում է նաև, որ Ինտերպոլը չունի մանդատ ինչ-որ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, անդամակցություն կասեցնելու…