fbpx
Իրավական

Հնչեղություն ստացած սպանության դեպքերը, այդ թվում՝ Քանաքեռցի Տույի սպանությունը, բացահայտվել են․ փոխոստիկանապետ

2021 թվականին հնչեղություն ստացած բոլոր սպանության դեպքերը բացահայտվել են։

Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նա հիշատակել է մի քանի սպանություն․ Քանաքեռում 4 անձի սպանության դեպքը, որոնց թվում նաև քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույն» էր, Հաղթանակ զբոսայգու դիմաց տեղի ունեցած կնոջ սպանության դեպքը և Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակության ընկերոջ սպանության դեպքը։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ վերջին 2 ամիսներին սպանության դեպքերը նվազել են 4 անգամ, իսկ սպանության փորձերի դեպքերը՝ 5 անգամ։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում բացահայտվել է սպանության 4 դեպք, որոնցից մեկը եղել է ինքնասպանություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ