Լաուտարո Մարտինես
Բարսան գտել է Մարտինեսի կամ Նեյմարի այլընտրանքին
Կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը։ Սակայն կիսապաշտպանը դիտարկվում է որպես այլընտրանք։ Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսան» կգնա Կոմանին գնելուն, եթե չկարողանա հաջողության հասնել Լաուտարո մարտինեսի կամ Նեյմարի տրանսֆերների ձեռք բերման հարցում։ Վերոնշված 2 ֆուտբոլիստները հանդիսանում են իսպանական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակները։
Մարտինեսն ու Նեյմարը՝ Բարսելոնայի թիրախներ
Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամառային տրանսֆերային պատոհանի ընթացքում նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսն ու ՊՍԺ-ի աստղ Նեյմարը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հասցրած վնասվների արդյունքում կրճատվել էին նաև «Բարսայի» ֆուտբլիստների աշխատավարձերը, ինչպես նաև վնասներ էր կրել ու կրում ակումբը։
Ռեալը հարձակվողի «որս» է կատարում. Marca
Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ Եվրոպայում ֆուտբոլը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, «Ռեալը» սկսել է աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի իրենց ծրագրերի վրա։ Այս մասին է հաղորդում իսպանական սպորտային լրատվական Marca-ն։ «Ռեալ Մադրիդը» իր առաջնային տրանսֆերային նպատակն է դարձրել «Դորտմունդի Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Բրյոուտ Հոլանդը՝ առաջ անցնելով Լաուտարո Մարտինեսից և Տիմո Վերներից։ Այս շարժունակությամբ Հոլանդը…
Ինտերը ցանկանում է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց ձեռք բերել Բարսելոնայի կիսապաշտպանին
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է հրաժարվել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսից: 23- ամյա հարձակվողի տեղափոխության արդյունքում ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոյի տրանսֆերը: Հատկանշական է, որ կատալոնական ակումբւ չի ցանկանում հրաժարվել Արթուր Մելոյի ծառայություններից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ: Մարտինեսի տարեկան…
Բարսելոնան այլընտրանք ունի Լաուտարոյին ձեռք չբերելու դեպքում
«Բարսելոնան» շարունակում է փորձեր անել՝ ձեռք բերելու «Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Այնուամենայնիվ, արգենտինացու՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը ցածր է։ Ինչպես հաղորդում է Sport.es-ը, եթե կատալոնական ակումբը ձեռք չբերի Լաուտարոյին, «Բարսան» տրանսֆերային սլաքներն ուղղելու է դեպի «ՊՍԺ»-ի հարձակվող Դոնյել Մալենը։ Նշենք, որ 20-ամյա հոլանդացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում։ Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման՝…
Լաուտարո Մարտինեսը ակումբը փոխելու մտադրություն չունի
Միլանի «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մտադիր չէ փոխել ակումբը։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն: «Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Իմ բոլոր մտահաղացումները իրականություն են դառնում: Այդպես լինում է: Եղել են պահեր, երբ ոչինչ չի ստացվել: Կոնտեն շատ բան է փոխել թիմի մտածելակերպի մեջ: Նա չի ներում անտարբերությունը: Մենք պայքարելու ենք չեմպիոնական տիտղոսի…
111 միլիոն՝ Մարտինեսի համար․ Բարսան ցանկանում է գոհացնել Մեսսիին
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել իր հայրենակցին՝ Լաուտարո Մարտինեսին, իսկ «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է կատարել արգենտինացու ցանկությունը՝ վճարելով Մարտինեսի հրաժարագինը։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Մարտինեսն այս պահին հանդես է գալիս Միլանի «Ինտերի» հարձակման գծում։ Նրա հրաժարագինը կազմում է 111 միլիոն եվրո։ Նշվում, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր…
Հաղթելով Բրեշիային՝ Ինտերը հայտնվեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում
Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Ինտերին»: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ «Ինտերի» հաղթանակով: Առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը: Իսկ 63-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց այն: 76-րդ րոպեին Միլան Շկրինյարի ինքնագոլի շնորհիվ կրճատվեց խաղի հաշվի տարբերությունը։ Հավաքելով 25 միավոր՝ «Ինտերը» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Բարսելոնան մեծացրել է հետաքրքրությունը Լաուտարո Մարտինեսի նկատմամբ. AS
«Բարսելոնան» ուշադրությունը կենտրոնացրել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վրա: Այս մասին հաղորդում է AS-ն: Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» կապի են դուրս եկել արգենտինացու շրջապատի հետ: «Կատալոնական» ակումբի ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ հետևել են ֆուտբոլիստի խաղին «Ինտերի» ու Արգենտինայի հավաքականի կազմում: Մարտինեսը «Բարսելոնայում» հավանաբար կփոխարինի Լուիս Սուարեսին: Արգենտինացին «Ինտեր» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Ռասինգից»…
Լաուտարո Մարտինեսը մերժել է Բարսելոնայի առաջարկը. Calciomercato.it
Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը և նոր պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ։ Այս մասին հաղորդում է Calciomercato.it-ը: Ֆուտբոլիստի գործակալ Բետո Յակեն հայտարարել է, որ մոտ օրերին Լաուտարոն երկարաժամկետ պայմանագիր կկնքի ներաձուրիների հետ: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց կատալոնական գրանդը պատրաստ է 110 միլիոն…
Յուվենտուսը դժվարությամբ կարողացավ առավելության հասնել Ինտերի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ թուրինյան ակումբի: Հանդիպման հաշիվը բացվեց հենց մեկնարկում. 4-րդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո Ա Սերիայում այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Պաուլո Դիբալան: 18-րդ րոպեին «Ինտերը» վերադարձավ խաղի մեջ. 11-մետրանոցի անվրեպ իրացումով աչքի ընկավ…
Մեսսին կոչ է արել Բարսելոնային ձեռք բերել իր հայրենակցին
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին հետաքրքրում է իսպանական Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Մեսսին ցանկություն ունի Արգենտինայի հավաքականի խաղընկերոջը տեսնել «Բարսելոնայում»։ Նա արդեն կոչ է արել կատալոնական ակումբի ղեկավարությանը պայմանագիր կնքել իր հայրենակցի հետ: Նշենք, որ Մարտինեսը գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտեր»-«Բարսելոնա» խաղում, սակայն նրա արդյունավետ գործողությունը…
Չեմպիոնների Լիգա․ Սուարեսի գեղեցիկ գոլն ու Բարսայի կամային հաղթանակը Ինտերի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Բարսելոնա» – «Ինտեր» դիմակայությունը։ Խաղի առաջին կեսը հիանալի մեկնարկեց իտալական ակումբն ու արդեն 2-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։ Մինչև ընդմիջում «Ինտերը» մի քանի գոլային պահ ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք ու թիմերը 2-րդ կեսը դիմավորեցին 0-1 հաշվով։ Այստեղ արդեն…














