fbpx
Սպորտ

Բարսելոնան մեծացրել է հետաքրքրությունը Լաուտարո Մարտինեսի նկատմամբ. AS

«Բարսելոնան» ուշադրությունը կենտրոնացրել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վրա: Այս մասին հաղորդում է AS-ն:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» կապի են դուրս եկել արգենտինացու շրջապատի հետ: «Կատալոնական» ակումբի ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ հետևել են ֆուտբոլիստի խաղին «Ինտերի» ու Արգենտինայի հավաքականի կազմում:

Մարտինեսը «Բարսելոնայում» հավանաբար կփոխարինի Լուիս Սուարեսին:

Արգենտինացին «Ինտեր» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Ռասինգից» ՝ 14 միլիոն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը  մասնակցել է Իտալիայի առաջնության 8 խաղի, որոնցում խփել է 4 գոլ ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ