Լաչինի միջանցքի շրջափակում
ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին: «Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է…
Ադրբեջանցի լրագրողը քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը, նրա հոդվածը որոշ ժամանակ անց հեռացվել է կայքից
Ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակել էր ադրբեջանցի լրագրողներից մեկի «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով հոդվածը, որում նա նշել է Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների կյանքի վատ պայմանները և քննադատել բնապահպանների ակտիվությունը Լաչինի միջանցքում: «Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով…
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտեց Լաչինի միջանցքի շրջափակումը պահանջեց անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը: Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ…
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը շրջափակելու համար. շվեդ պատգամավոր
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120 000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ պատգամավոր Բյորն Զյոդերը: «Հակառակ դեպքում դա կվերածվի հսկայական մարդասիրական աղետի։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- գրել է պատգամավորը։
Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին՝ կոչ անելով վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակման․ Լոս Անջելեսի 43-րդ քաղաքապետ
Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին՝ կոչ անելով վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լոս Անջելեսի 43-րդ քաղաքապետ Կարեն Բասը։ «Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունը ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է և անգործության դեպքում միայն կսրվի: Կյանքերը վտանգված են»,- գրել է նա:





