լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն ֆուտբոլիստ դառնալու առթիվ Էդեգորին խոշոր ձուկ են նվիրել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Ռեալ Սոսյեդադի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը տարբերվող նվեր է ստացել։ Լավագույն ֆուտբոլիստ դառնալու առիթով ակումբը ֆուտբոլիստին արձանիկ կամ շամպայն չի նվիրել, ինչպես ընդունված է Եվրոպայում: Լավագույնի կոչումին արժանանալու կապակցությամբ Էդեգորը հսկայական ձուկ է ստացել: Նվերը իմաստը ընկալվեց, երբ հայտնի դարձավ, որ «Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր ունի BM սուպերմարկետների ցանցի հետ և…
Կարծում էի, որ Մարադոնայից ավելի լավ ֆուտբոլիստ չկա, բայց Մեսսին ապացուցում է, որ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ. Լինեկեր
Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Այս կարծիքին է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ։ «Երբեք չէի մտածել, որ Մարադոնայից ավելի լավ ֆուտբոլիստ կտեսնեմ: Սակայն Մեսսին իր խաղով ինձ ապացուցում է, որ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նրա գոլային արդյունավետությունը ֆանտաստիկ է: Նա նաև լավագույն դրիբլինգը ունի և ֆանտաստիկ փոխանցումներ է կատարում: Մարադոնան…
Միանշանակ Ռոնալդուն է տարվա լավագույն ֆուտբոլիստը. Ուսեյն Բոլտ
33-ամյա ջամայկացի Ուսեյն Բոլտը օլիմպիական ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի ռեկորդակիր, թեթևատլետ Ուսեին Բոլտը պատմել է, թե ում օգտին կքվեարկեր ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելիս. «Ռոնալդուն, Մեսսին և Վան դեյկը հրաշալի ֆուտբոլիստներ են: Նրանք երեքն էլ արժանի են այս մրցանակին, սակայն ես, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու կքվեարկեի Ռոնալդուի համար»: Բոլտը այն հարցին,…
Մխիթարյանը հավակնում է դառնալ «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը. AS Roma
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն խաղացողի կոչմանը: Հայ հարձակվողը «Ռոմայի» կազմում իր նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ «Ռոման» 4:2 հաշվով հաղթանակ է տարել: Լավագույնի կոչմանը Մխիթարյանից զատ, հավակնում են նաև հոլանդացի հարձակվող Ջասթին Կլյուվերտը և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Վերջինս…
ԲԿՄԱ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը Ֆերնանդեսն է
«ԲԿՄԱ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հաղթող է ճանաչվել: Ֆուտբոլիստը ստացել է ձայների 66 տոկոսը: Այս ամիս բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է «ԲԿՄԱ»-ի բոլոր 4 հանդիպումներին և երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Սպարտակի» և «Ահմատի» դարպասը: Հարցման արդյունքներով, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իգոր Ակինֆեևը, իսկ երրորդ…
Ազարը ԵԼ նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստն է
Մոնակոյում ընթանում է Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Բուն վիճակահանության մեկնարկից առաջ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց մրցաշարի նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին հավակնում էին Օլիվիե Ժիրուն, Լուկա Յովիչը և Էդեն Ազարը: Հաղթող ճանաչվեց «Չելսիի» կազմում ԵԼ 2018/19 խաղարկության հաղթող Էդեն Ազարը: Բելգիացին լավագույնն էր ճանաչվել նաև «Արսենալի» հետ եզրափակիչ խաղում:
Վան Դեյկը ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Մոնակոյում այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Այդ ժամանակ հայտնել են նաև նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին, որը «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն է: Նշենք, որ Վան Դեյկի հետ մրցակցում էին նաև Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուն: Վան…
Կամաչոն հայտնել է, թե ինչու Մեսսին լավագույնը չէ իր համար
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն բացատրել է, թե ինչու «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ իր համար: Այս մասին հայտնում է Marca-ն։ «Մեսսին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց դու չես կարող լինել լավագույնն աշխարհում կամ պատմության մեջ, եթե չես հաղթում Աշխարհի առաջնությունում: Ո՛չ, առանց աշխարհի գավաթի Մեսսին…
Չավին Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է․ Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնա»-ում իր նախկին խաղընկեր, իսպանական ֆուտբոլի լեգենդ Չավիի մասին: Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Շատ երջանիկ եմ, քանի որ հնարավորություն եմ ունեցել խաղալու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Չավիի հետ: Նա իսկական հանճար է: Կարծում եմ, որ Չավին Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,-…
Վարազդատ Հարոյանը՝ Ուրալ – Ռոստով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է ՌՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Ուրալ» – «Ռոստով» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է «Ուրալի» պաշտոնական կայքում: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով՝ չնայած «Ուրալ» խաղի ընթացքում երկու անգամ առջևում էր հաշվի մեջ:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը. FIFA
FIFA-ի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն 10 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ցանկում են ներառված նաև 2008-2017 թվականներին 5-ական անգամ այդ կոչումը ստացած ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ Նախորդ տարի լավագույնը ֆուտբոլիստ ճանաչված Լուկա Մոդրիչը, սակայն, դուրս է մնացել ցանկից: Ներկայացնում ենք ցանկն ամբողջությամբ ստորև. Սադիո Մոնե, Մոհամեդ Սալահ,…
Ո՞վ է ճանաչվել Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Դեկտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 4 հանդիպման` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Գրիզմանը կստանա իր մրցանակը «Լևանտեի» դեմ խաղից առաջ: Այն կկայանա հունվարի 13-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:
Հայտնի է Ռուսաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստը
«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա վաստակել է 614 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը (245), իսկ երրորդ տեղում բանակայինների ֆուտբոլիստ Մարիո Ֆերնանդեսն է (215): «Որքան հրապարակային քննարկումներ եղան այն մասին, որ Ձյուբան մոտեցել է կարիերայի ավարտին: Որքան հոդվածներ եղան, որոնցում պնդում էին,…















