fbpx
Սպորտ

Կարծում էի, որ Մարադոնայից ավելի լավ ֆուտբոլիստ չկա, բայց Մեսսին ապացուցում է, որ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ. Լինեկեր

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Այս կարծիքին է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ։

«Երբեք չէի մտածել, որ Մարադոնայից ավելի լավ ֆուտբոլիստ կտեսնեմ: Սակայն Մեսսին իր խաղով ինձ ապացուցում է, որ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նրա գոլային արդյունավետությունը ֆանտաստիկ է:

Նա նաև լավագույն դրիբլինգը ունի և ֆանտաստիկ փոխանցումներ է կատարում:

Մարադոնան ևս ուժեղ է այդ հարցում, սակայն Լեոն նույն մակարդակը պահում է 10 տարի: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա նախկինում դա միակ հնարավորությունն էր մեծ ֆուտբոլիստներին նույն մրցաշարում տեսնելու: Հիմա կա Չեմպիոնների լիգան, որտեղ Մեսսին իրեն փայլուն է դրսևորում»,- նշել է անգլիացի մասնագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ