լավագույն ֆուտբոլիստ

  • Ո՞վ է ճանաչվել Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

    Ո՞վ է ճանաչվել Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

    Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:  Դեկտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 4 հանդիպման` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:  Գրիզմանը կստանա իր մրցանակը «Լևանտեի» դեմ խաղից առաջ: Այն կկայանա հունվարի 13-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:

  • Հայտնի է Ռուսաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստը

    Հայտնի է Ռուսաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստը

    «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա վաստակել է 614 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը (245), իսկ երրորդ տեղում բանակայինների ֆուտբոլիստ Մարիո Ֆերնանդեսն է (215): «Որքան հրապարակային քննարկումներ եղան այն մասին, որ Ձյուբան մոտեցել է կարիերայի ավարտին: Որքան հոդվածներ եղան, որոնցում պնդում էին,…

  • «Յուվենթուսի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն

    «Յուվենթուսի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն

    «Յուվենթուսի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն:  Նախորդ ամսվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է «Յուվենթուսի» 5 խաղի` դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:  Ռոնալդույի հաշվին ընդհանուր առմամբ կա 11 գոլ և 7 գոլային փոխանցում՝ 18 հանդիպումների արդյունքով:

  • Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

    Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստն իր Instagram-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուր՝ armsport.am