Լա Լիգա
Ռեալը հաղթեց Ուեսկային. Լա Լիգա
Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» գոլառատ խաղում հաղթել է «Ուեսկային»՝ 3:2 հաշվով: «Ուեսկայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Էրնանդեսը և Էտչեյտան: «Ռեալը» կազմում գոլի հեղինակ են դարձել Իսկոն, Սեբալյոսը և Բենզեման։ Մադրիդցիները այսպիսով վաստակում են 57 միավոր LAև երրորդ հորիզոնականում են, իսկ «Ուեսկան» 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: https://streamable.com/4gxpr
Կասիլյասը` Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով նախկինում հանդիսանում էր «Ռեալ» Մադրիդի դարպասապահը, Իսպանիայի առաջնության` նախկինում հայտնի ֆուտբոլիստներին նվիրված արարողությանը պատմել է Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին. «Մեծ պատասխանատվություն է, երբ քո անունն ուղղակիորեն կապված է լիգայի հետ: Լա լիգան շատ կարևոր բրենդ է, այնպես որ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խավյեր Տեբասին հրավերի համար: Երջանիկ եմ,…
Մեսսիի հանճարեղ գոլը (տեսանյութ)
Լա Լիգայի 28-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Բետիսին»: Հանդիպումն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 4։1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով դառնալով հիանալի գոլի հեղինակ՝ ձևակերպեց հեթ-թրիկ։ Գոլի տեսագրությունը՝ ստորև։
Բեյլը Բարսելոնայի հետ խաղի ավարտից առաջ լքել է ստադիոնը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն իրեն այնքան էլ լավ չի զգում թիմում, վստահեցնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ուելսցու և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների միջև օտարացում է սկսվում: Մարտի 2-ին «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»: Բեյլը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, ինչն անսպասելի էր ինչպես երկրպագուների, այնպես էլ` հենց ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլիստը, որն այնքան…
Մորատայի դուբլը հաղթանակ պարգևեց Մադրիդի Աթլետիկոյին
Իսպանիայի Պրիմերայի 26-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան՝ աչքի ընկնելով 30-րդ և 33-րդ րոպեներին: 62-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել ու դաշտից հեռացվել մադրիդյան ակումբի խաղացող Կոկեն:Այս խաղից հետո «Աթլետիկոն» 53 միավորով երկրորդ տեղում է: «Ռեալ Սոսյեդադը» 35 միավորով 8-րդն է: Հաղորդում…
Ֆուտբոլն անարդար է Ռեալի նկատմամբ.Կարվախալ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման (0:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Այս խաղում երկու թիմն էլ լավ հնարավորություններ ուներ: Այժմ մենք չեմպիոնական պայքարում շատ հետ ենք և դա ցավալի է, քանի որ ամեն ինչ փոխելու հնարավորություն ունեինք: Չի կարելի է պարտվել 3 անընդմեջ տնային խաղում, բայց շնորհակալ ենք…
Մեսսին այլմոլորակային է.Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Երկրորդ տարին անընդմեջ «Բարսելոնան» առաջնության մրցաշարային աղյուսակում զգալիորեն գերազանցում է մրցակիցներին: Կանցնի որոշ ժամանակ, և մեր կայունությունը կգնահատվի: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ առջևում շատ հանդիպումներ կան: Եթե հենց հիմա համարենք, որ «Ռեալն» այլևս պայքարում չէ,…
Պիկեն մեկնաբանել է Ռեալի երկրպագուներին ուղղված ժեստը
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:0) ժամանակ մադրիդյան ակումբի երկրպագուներին ցույց տված ժեստը: Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսից հետո հանդերձարան գնալիս Պիկեն «բերանը փակող» ժեստ է ցույց տվել: «Ես սիրում եմ, երբ մարզադաշտում թեժ է, երբ մթնոլորտը լարված է, դրա համար էլ ավելի…
Ռեալ-Բարսելոնա մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23:45-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Ռեալ Բարսելոնա Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝Ռեալ-Բարսելոնա
Ռեալի հայտացուցակը Բարսելոնայի դեմ խաղում
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում այսօր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին այս հանդիպման համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Տիբո Կուրտուա, Լուկա: Պաշտպաններ՝ Կարվախալ, Վալյեխո, Ռամոս, Վարան, Մարսելո, Ռեգիլոն: Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս: Հարձակվողներ՝ Մարիանո, Բենզեմա, Բեյլ, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:…
Բարսելոնան Ռեալի հետ խաղին 19 ֆուտբոլիստ է հայտավորել
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 19 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Ռեալի» հետ այսօր կայանալիք խաղի հայտացուցակում: «Բարսելոնայի» հայտացուցակը` Դարպասապահներ. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յասպեր Սիլեսեն, Պաշտպաններ. Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Սամուել Ումտիտի, Ջեյսոն Մուրիլյո, Կիսապաշտպաններ. Իվան Ռակիտիչ, Ֆիլիպե Կոուտինյո, Արտուր Ռամոս, Սերխիո Բուսկետս, Մալկոմ, Սերխիո Ռոբերտո, Ուսման Դեմբելե,…
Ռեալի հետ խաղը չի վճռի Պրիմերայի չեմպիոնության հարցը.Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ գնահատել է իր թիմի չեմպիոնության շանսերը. «Մենք Պրիմերայի առաջատարն ենք, բայց առջևում դեռ շատ խաղեր կան: Չի կարելի խոսել դուբլի մասին, քանի դեռ առաջին մրցաշարում չենք հաղթել, իսկ թրեբլի մասին առհասարակ պետք չէ հիշել: Հիմա մենք պետք է կենտրոնանանք առաջնության…
Կազեմիրոյի «ցավը»՝ Աթլետիկոյի հեգնանքի և Լևանտեի նախագահի դժգոհության պատճառ
Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ: «Սերուցքայինների» համար հաղթական էր Գարեթ Բեյլի՝ 78-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցը, որը վաստակել էր Կազեմիրոն: Հանդիպման գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևայի՝ տանտերերի դարպասին երկրորդ 11-մետրանոցը նշանակելու որոշումը դարձել է մեծ քննարկումների առիթ: Առաջին հայացքից տպավորություն էր, որ անկյունայինի խաղարկումից հետո Շեյկ Դուկուրեն խախտել…
Ռեալը VAR-ի օգնությամբ հաղթեց Լևանտեին
Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լևանտեին»: Թեժ պայքարում անցած խաղն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով՝ 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին: Մրցավարը VAR-ի միջամտությամբ 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին: Այն հստակ իրացրեց Կարիմ Բենզեման: 60-րդ րոպեին «Լևանտեն» հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռոջերը: 78-րդ րոպեին Մադրիդյան ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ նույնպես…














