լեզվի մասին օրենք
Լեզվի մասին օրենքը պետք է արտահայտի հանրության իրական ցանկությունները․ Արցախի պատգամավոր
Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական…
Հունգարիան արգելք է դրել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա
Հունգարիան արգելք է դրել ՆԱՏՕ-ի դեսպանների՝ Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարության վրա։ Հունգարական կողմից հայտնում են, որ պատճառը այն է, որ փաստաթուղթը չի պարունակում քննադատություն Ուկրաինայի կրթության և լեզվի օրենքների մասին, որոնք, ըստ պաշտոնական Բուդապեշտի, խախտում են Ուկրաինայում բնակվող հունգարացի փոքրամասությունների իրավունքները։ Երկրում համոզված են, որ այդ օրենքները սահմանափակում են Ուկրաինայում բնակվող մոտ 125 հազար էթնիկ…
ԵՄ-ն կուսումնասիրի ուկրաիներենի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը
Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներենի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի: Այս մասին ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Այո՛, մենք տեղյակ ենք, որ խորհրդարանը նոր օրենք է ընդունել լեզվի մասին: Մենք սպասում ենք օրենքի եզրափակիչ տարբերակի հրապարակմանը, որ ուսումնասիրենք դրա բովանդակությունը»,-ասել է նա:…



