Լեհաստան
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։ «Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով», gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեյգելը։
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 6 մեդալ է հաղթել
Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականից մասնակցել է 6 մարզիկ, որոնցից 5-ը դարձել է մրցաշարի չեմպիոն: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի…


