fbpx
Սպորտ

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 6 մեդալ է հաղթել

Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականից մասնակցել է 6 մարզիկ, որոնցից 5-ը դարձել է մրցաշարի չեմպիոն:

Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն տանտերերի՝ Լեհաստանի հավաքականին: Մրցաշարին մասնակցել է 9 երկրի 150 մարզիկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ