Լեսթեր Սիթի
Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Մագուայերը ՄՅՈւ-ում
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հարի Մագուայերը կողմնորոշվել է խաղահամարի ընտրության հարցում: Նա հանդես կգա «5» համարի ներքո: Այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից: Այս խաղահամարով ֆուտբոլիստը հանդես է եկել «Հալ Սիթիում» և «Շեֆիլդ Յունայթեդում», իսկ «Լեսթեր Սիթիում» ստիպված է եղել ընտրել «15» համարը, քանի որ «5» համարը պատկանել է Ուես Մորգանին: Անգլիայի հավաքականում նույնպես ֆուտբոլիստը…
Լեսթերի մարզիչը հաստատել է Մագուայերի տեղափոխությունը
«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ղեկավարած թիմի պաշտպան Հարի Մագուայերը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Ակումբների միջև բանակցություններ են ընթացել, տրանսֆերային արժեքը որոշված է։ Այժմ Հարին հնարավորություն ունի ՄՅՈւ-ի հետ քննարկելու անձնական պայմանագրի կետերը։ Սա այն հարցն է, որը լիովին նա է որոշելու։ Հետո կլինի բուժզննումը», –…
Սթոք Սիթիի ավագը ոտքի կոտրվածք է ստացել խաղի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիական «Սթոք Սիթիի» ավագ, պաշտպան Ռայան Շոուքրոսը ոտքի կոտրվածք է ստացել «Լեսթեր Սիթիի» հետ ընկերական խաղում (1։2)։ 39-րդ րոպեին սահանկում կատարելիս Շոուքրոսը անհաջող է դրել ոտքը՝ կոտրելով ձախ սրունքը։ Նշվում է, որ Շոուքրոսն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։ https://twitter.com/SportLifeUK/status/1155150810466148352
Գարի Մագուայերը կարող է դառնալ պատմության ամենաթանկարժեք պաշտպանը․ The Bleacher Report
The Bleacher Report-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Լեսթեր Սիթիի» հետ համաձայնեցրել է Գարի Մագուայերի տրանսֆերը։ Նշվում է, որ 26-ամյա անգլիացու համար «Յունայթեդը» կվճարի 80 միլիոն Ֆունտ ստերլինգ։ Եթե գործարքը կայանա, ապա Մագուայերը կդառնա համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը։ Ավելի վաղ «Լեսթերից» հայտարարել էին, որ պաշտպանի համար տարբեր առաջարկներ ստացվել են, բայց դրանցից ոչ մեկը չի…
«Մանչեսթեր Սիթին» կրկնում է 129 տարվա ռեկորդը
ԱՊԼ 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթելով «Լեսթեր Սիթիին» կրկնեց ռեկորդը, որը սահմանվել էր շուրջ 129 տարի առաջ: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, իսկ միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին: Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հաղթում է ԱՊԼ-ի բոլոր ակումբներին նվազագույնը մեկ խաղում: Նախորդ ռեկորդը, որը սահմանվել է 1888/1889 և 1889/1990…
Կլոդ Պյուելը հեռացվեց Լեսթեր Սիթիի գլխավոր մարզչի պաշտոնից
«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 57-ամյա ֆրանսիացի մասնագետը հեռացվել է անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասից» կրած տնային պարտությունից հետո (1:4): Հիշեցնենք՝ Պյուելը 2017 թվականի հոկտեմբերից էր հանդիսանում «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետն աշխատել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Մոնակոն», «Լիոնը»,…
Բենիտեսը կարող է դառնալ Լեսթերի գլխավոր մարզիչը
«Լեսթեր Սիթին» կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հայտնում է Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը կարող է հեռանալ թիմից ամռանը: Անգլիական ակումբի ղեկավարությունը որպես ֆրանսիացուն փոխարինող` դիտարկում է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Հիշեցնենք` Բենիտեսի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Իսպանացի մասնագետը դեռևս համաձայնության…







