Լիբիա
Լիբիան աշխարհի ուշադրության կենտրոնում է
Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիբիան: Երկրում իրավիճակը լարվում է: Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ իր վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Տրիպոլին ու ևս 2 քաղաք, Իսկ Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում հանդիպել են՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: «Անհապաղ դադարեցրե՛ք Տրիպոլիի վրա հարձակումը»,- այսպիսի կոչով են հանդես եկել Մեծ յոթնյակի երկրները Ֆրանսիայում կայացած…
Տրիպոլիի բախումների հետևանքում 5 մարդ է մահացել
Reuters լրատվականը հաղորդում է, որ Տրիպոլիի հարավում տեղի ունեցած բախումների ժամանակ Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարի բանակից 5 մարդ է մահացել: Լիբիայում ներկայումս տիրում է անիշխանություն. տարբեր զինված խմբեր փորձում են հաստատել իրենց իշխանությունը: Նաև նշվում է, որ Խաֆթարի ուժերը վերահսկողություն են սահմանել Թարհունա և Էլ-Ազիզիա քաղաքներում: Ապրիլի 4-ին մարշալը հրաման է տվել գրոհել…
Լիբիայի ազգային բանակը դիրքավորվել է Տրիպոլիի մի քանի շրջաններում
Լիբիայի ազգային բանակը` մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, մուտք է գործել ու հաստատվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մի քանի շրջաններում: Քաղաքի փողոցները այժմ դատարկ են: Ենթադրվում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տեղի բնակիչները որոշել են լքել քաղաքը։ Այդուհանդերձ, հաղորդվում է, որ այժմ այստեղ ռազմական գործողություններ չեն ընթանում: Միայն որոշ պահերի փոքր ընդհարումներ են գրանցվում:
ՄԱԿ-ում արտակարգ նիստ կանցկացվի Լիբիայի իրադրության շուրջ
«Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին», – Twitter-ի իր էջում գրում է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը։ Նշենք, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման է տվել հարձակում սկսել…
ԻՊ-ի գրոհայինները ամրապնդում են դիրքերը Լիբիայում. ՌԴ ԱԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ամրապնդում են իրենց դիրքերը Լիբիայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` ԻՊ-ի գրոհայիններմ ամրապնդում են իրենց կապերը «Ալ Քաիդա»-ի հետ: Խոսելով Արևմուտքի մասին` նա կոչ է արել արևմտյան երկրներին` դադարել օգտագործել ահաբեկիչներին աշխարհաքաղաքական նպատակներով:
Մեկ տարում Միջերկրական ծովում խեղդվել է 2200 փախստական
2018 թ-ի ընթացքում ավելի քան 2275 փախստական է զոհվել Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա, ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Նշվում է, որ զոհերի թիվն ավելացել է: Իրավիճակը հատկապես բարդ է Լիբիայից Իտալիա տանող ճանապարհին: Եթե 2017 թ-ին այդ ճանապարհին զոհվում էր 1 փախստական, իսկ 37-ը՝ ողջ մնում, ապա 2018-ին 37 փախստականից զոհվում է 14-ը: Հումանիտար կազմակերպությունները…
Լիբիան հրաժարվեց մասնակցել Բեյրութում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին
Լիբիայի ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել հրաժարվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) տնտեսական գագաթնաժողովին մասնակցելուց, որը պետք է կայանա հունվարի 18-20-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Օմար ալ-Արբդը: «Լիբիայի համաձայնության կառավարության ԱԳ նախարարությունը որոշում է ընդունել պաշտոնապես չմասնակցել ԱՊԼ-ի տնտեսական գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բեյրութում: Լիբիական պատվիրակության տեղը դատարկ…
Լիբիայի ԱԳՆ շենքում մահապարտն ինքնապայթեցում է իրականացրել
Թրիպոլիում Լիբիայի ԱԳՆ շենքի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել և առնվազն 5-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ մահապարտն իրեն պայթեցրել է ԱԳՆ շենքում: Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:








