Լիլիթ Պողոսյան
Վնասվածք ստացած հայ բաթմինթոնիստուհին շատ է ցանկանում դառնալ Տոկիո-2020-ի մասնակից
Ամիսներ առաջ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարում աքիլեսյան ջիլը վնասել էր մեր առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը: Բուժումը պահանջում էր տևական ժամանակ: Վերականգնվելու նպատակով Լիլիթը օգտվում է ամերիկահայ մի մասնագետի կազմած բուժական ծրագրից, որն իրավամբ ծառայում է նպատակին: Այս մասին նա ասաց «Հրազդան» մարզադահլիճում զրուցելիս: Շատ է ցանկանում դառնալ «Տոկիո – 2020» -ի մասնակից և իրեն բնորոշ…
Բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը հանդես կգա գերմանական TSV Trittau ակումբում
Հայաստանի առաջատար բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա գերմանական TSV Trittau ակումբում։ Ասում է՝ մեծ փորձ կուտակելու հնարավորություն ունի երկրորդ բունդեսլիգայում, որը բավականին ուժեղ է ու համալրված է փորձառու խաղացողներով։ «Առաջարկներ կային դանիական, իսպանական ու գերմանական ակումբներից։ Երկու տարի դանիական լիգայում եմ հանդես եկել, այս անգամ նոր փորձություն էի ուզում։ Գերմանական լիգան բավականին ուժեղ ու փորձառու…
Լիլիթի ելույթը Եվրոպական խաղերում նորմալ էր․ Հրաչյա Պողոսյան
Բադմինթոնի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերում Լիլիթ Պողոսյանի մրցելույթները. «Լիլիթի ելույթը Եվրոպական խաղերում նորմալ էր, առաջին անգամ մենք կարողացանք հայկական բադմինթոնը ցույց տալ ավելի բարձր մակարդակի մրցաշարում: Լիլիթը կարողացավ ինքն իրեն բացահայտել որքան կարող էր: Մենք նպատակ էինք դրել, որ նա պետք է հաղթեր…
Եվրոպական խաղեր․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում
Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում: Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթանակ տոնեց։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային: Այսօր կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին…
Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 10 ներկայացուցիչներ. Մինսկ-2019
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։ Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։ Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։…
Եվրոպական խաղեր․ Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը: Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում: Առաջին խաղում Պողոսյանը պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2 (8։21, 6։21)։ Հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ…
«Ճանապարհ դեպի Մինսկ». բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 9-րդ հերոսը Լիլիթ Պողոսյանն է՝ բադմինթոն: Լիլիթ Պողոսյան Մարզաձևը։ Բադմինթոն Ծնվել է։ 17/04/1996 Ծննդավայրը։ Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճելը Ամենակարևոր հաղթանակը։ 2019…
Եվրոպական խաղերի բադմինթոնի մրցումներում Հայաստանը կներկայացնի Լիլիթ Պողոսյանը
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերի բադմինթոնի մրցումներում Հայաստանը կներկայացնի Լիլիթ Պողոսյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լիլիթը, խոսելով սպասելիքների մասին, նշել է. «Իրականացնելու եմ երազանքս ու վայելելու եմ կորտում անցկացրածս ժամանակը։ Ասեմ ավելին` իմ ամենասիրելի խաղացողներից մեկի` 2015 թ-ի առաջին Եվրոպական խաղերի չեմպիոն դանիացի Լինե Կյերսֆելդի հետ նույն խմբում եմ հայտնվել, հետևաբար բադմինթոնի…
Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին
Մինսկում 2019թ. հունիսի 21-30-ը կկայանան Եվրոպական մարզական 2-րդ խաղերը, որին կմասնակցի բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը. «Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ պաշտոնապես որակավորվել եմ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։ Ուղիղ մեկ տարի առաջ որակավորման շրջանն աշխարհում 500-րդ տեղում սկսելով ու երկու օր առաջ հասնելով կարիերայիս լավագույն արդյունքին` 226-րդը աշխարհի վարկանիշային աղյուսակում, վերջապես նվաճեցի եվրոպական խաղերի ուղեգիրը։ Շատ…
Լիլիթ Պողոսյանը վարկանիշային մրցաշարերի կմասնակցի մինչև Մինսկի Եվրոպական խաղերը
Հունիսին Մինսկում անցկացվելիք եվրոպական մարզական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարի մասնակիցների ցանկում, ամենայն հավանականությամբ, տեղ կունենա նաև Լիլիթ Պողոսյանը: Նա այժմ աշխարհի 1000 բադմինթոնիստուհիների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 235-րդ հորիզոնականը: Հայ մարզուհին լավ է սկսել Իրանի Կարաջ քաղաքի միջազգային մրցաշարը: Մեկնարկում հաղթելով /21 : 18 և 21 : 17/ տանտիրուհիների առաջատարին, նա մտել է 1/16 եզրափակիչ:…