fbpx
Սպորտ

Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 10 ներկայացուցիչներ. Մինսկ-2019

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։

Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։

Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։

Ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ)։

Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12։20-ին։

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմեկնարկի Երևանի ժամանակով 10։45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ