լիոնել մեսսի
Լիոնել Մեսսին ներդրումային հոլդինգ է հիմնել
Լիոնել Մեսսին ներդրումային հոլդինգ է հիմնել։ ՊՍԺ-ի հարձակվողը ստեղծել է Play Time Sports-Tech HoldCo LLC-ն՝ ներդրումներ կատարելու սպորտի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում: Ընկերությունը նախատեսում է, օրինակ, օգնել ստարտափների հիմնադիրներին ստեղծել ֆուտբոլային տեխնոլոգիական ընկերություններ կամ ներդրումներ կատարել թիմերում։ Հոլդինգը հիմնված կլինի Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում: «Ես ուրախ եմ ընդլայնել մեր արմատները Սիլիկոնային հովտում և…
Գարի Լինեկերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին Ֆրանսիայի առաջնության «Նանտի» դեմ խաղում (3:0)։ Վերջին հանդիպմանը 35-ամյա խաղացողը երկու գոլային փոխանցում է կատարել։ «Լեոն այլ կերպ է ֆուտբոլ խաղում, քան մյուսները: Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն է»,- գրել է Լինեկերը սոցցանցում: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Լիոնելը վեց հանդիպում է…
Մեսսիի մարզաշապիկն վաճառվել է ավելի քան 400 հազար եվրոյով
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը, որով նա խփել է իր կարիերայի 500-րդ գոլը, աճուրդում վաճառվել է ավելի քան 400 հազար եվրոյով։ Այդ մասին հայտնում է Marca-ն։ Մեսսին 500-րդ գոլը խփեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա Լիգայի արտագնա խաղում։ Այն ժամանակ Մեսսին հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Արգենտինացու այդ գոլը հաղթական էր։ Գնդակը…
Ժամանակն է տուն վերադառնալու․ Ալվեսը՝ Մեսսիի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է իր նախկին թիմակից, ակումբի նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի մասին։ Ալվեսի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։ Բրազիլացին նշել է, որ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսա», քանի որ նա ոչ մի տեղ ավելի լավը չի լինի, քան «Բարսայում»։ Ալվեսի խոսքով՝ Մեսսին հեռացավ, փորձեց ինչ ուզում էր, բայց ժամանակն է տուն վերադառնալու։…
Բեքհեմի ակումբը մտադիր է գնել Մեսսիին
Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Դևիդ Բեքհեմին պատկանող MLS-յան «Ինտեր Մայամի» ակումբը առաջիկայում ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին առաջարկ կանի։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբում հասկանում են, որ արգենտինացուն հեշտ չի լինելու համոզելը, բայց բացառված չէ, որ Մեսսին կհեռանա փարիզյան ակումբից։ Ըստ աղբյուրի՝ Բեքհեմի ակումբը մտադիր է Մեսսիին ձեռք բերել այս ամառ։
Աշխարհի առաջնությունից հետո շատ բաների մասին պետք է մտածեմ․ Մեսսի
Արգենտինական ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին խոսել է հավաքականում իր կարգավիճակի մասին։ Նրա խոսքերը հաղորդում է Marca-ն։ Մեսսին նշել է, որ Աշխարհի առաջնությունից հետո նա շատ բաների մասին պետք է մտածի ու հույս է հայտնել, որ թիմը լավ արդյունքներ ցույց կտա։ Ֆուտբոլիստն ասել է, որ ինքը երջանիկ է եղել հավաքականում մինչև Ամերիկայի գավաթը…
Քանի ես եմ մարզիչը, Բարսայի դռները միշտ բաց են Մեսսիի համար․ Չավի
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի նախկին աստղ, ներկայումս ՊՍԺ-ում հանդես եկող Լիոնել Մեսսիի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Goal.com-ը։ Չավին նշել է, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է ու «Բարսայի» դռները միշտ բաց են իր համար, նրան սպասում են ակումբում ցանկացած օր, քանի ինքը թիմի մարզիչն է։ Իսպանացի մասնագետը կարծիք է…
Լա Լիգայի նախագահն ուզում է, որ Հալանդը տեղափոխվի Բարսա, իսկ Մբապեն՝ Ռեալ
Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անկեղծացել է ու խոսել իր ցանկությունների մասին՝ կապված տրանսֆերների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է ABC-ն։ Նա ցանկություն է հայտնել, որ Էրլինգ Հալանդը տեղափոխվի «Բարսելոնա», իսկ Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» Մադրիդ։ Տեբասը նրանց անվանել է աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստները ու ցանկություն հայտնել, որ Լա Լիգային բախտը ժպտա այնպես, ինչպես նախկինում, երբ…
Մեսսին ամռանը չի հեռանա Փարիզից
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղերից Լիոնել Մեսսին իրեն բավական լավ է զգում ակումբում ու հարմարվել է Փարիզի կյանքին։ Այս մասին գրում է լրագրող Ադրիան Գրենյեն։ Նա նշում է, որ Մեսսին ամենևին էլ չի զղջում, որ տեղափոխվել է փարիզյան ակումբ։ Ավելին, նա մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին հաճախ է ընտանիքի անդամների հետ այցելում…
Instagram-ում Ռոնիի հետևորդների թիվը հատել է 400 միլիոնի շեմը
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվն Instagram-ում անցել է 400 միլիոնից։ Նա այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր է անձերի շարքում, իսկ առհասարակ 2-րդն է ու հետ է մնում միայն Instagram-ի պաշտոնական էջից, որի հետևորդների քանակն ավելի քան 469 միլիոն է։ Նշենք, որ Ռոնալդուին նախորդում է Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջենները՝ 308 միլիոն հետևողով, որին…
Ո՞վ է 2021-ի լավագույն ֆուտբոլիստը, ըստ Հալանդի
Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդը նշել է իր կարծիքով 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։ Հալանդի խոսքերը փոխանցում է Sky Sport-ը։ Նա նշել է, որ իր կարծիքով Ռոբերտ Լևանդովսկին է լավագույնը։ Հալանդի խոսքով՝ Մեսսին ու Բենզեման նույնպես հիանալի էին, այսպիսով՝ նրանք կկիսեն 2-րդ և 3-րդ տեղերը։ Հիշեցնենք, որ Լևանդովսկին FIFA-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ Մեսսին…
Արգենտինայի հավաքականի ավագը կլինի ոչ թե Մեսսին, այլ Դի Մարիան
Շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլը, որին մասնակցում է նաև Արգենտինայի հավաքականը։ Չնայած, նրանք արդեն ապահովել են իրենց տեղը եզրափակիչ փուլում, բայց շարունակում են հանդիպումները ընտրականում։ Արգենտինացիների առաջիկա մրցակիցները Չիլին ու Կոլումբիան են։ Նրանց հետ պայքարում հավաքականում չի լինի ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին ու քանի որ նա թիմի ավագն է, վերջինիս կփոխարինի ֆրանսիական ակումբի…
Մեսսին ընթրել է Չավիի ու Բուսկետսի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին իր կարճատև արձակուրդն անցկացնում է «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է OnzeTv3-ը։ Նշվում է, որ արգենտինացին հունվարի 24-ին ընթրել է նախկին թիմակիցներ Չավիի ու Սերխիո Բուսկետսի հետ՝ Բարսելոնայի սրճարաններից մեկում։ Հիշեցնենք, որ դաշտ վերադարձած Մեսսին հունվարի 23-ին կայացած առաջնության խաղում կարողացավ գոլային փոխանցում հեղինակել։
Մեսսին Հռոմի Պապի ինքնագրով մարզաշապիկ է նվեր ստացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ինքնագրով Վատիկանի պաշտոնական մարզաշապիկ է նվեր ստացել։ Այս մասին Twitter-ում գրել է Լիոնի Վիկարիոս Էմանուել Գաբիյարը։ Նա նշել է, որ Մեսսին հավատքի մարդ է ու իր համար շատ կարևոր էր այդ նվերը։ Գաբիյարի խոսքով՝ իրենք միասին աղոթել են։ Aujourd’hui, j’ai remis à Lionel Messi le premier…
Կարիերան Բարսայում ավարտելը հիանալի նվեր կլինի Մեսսիի համար․ Ալվես
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է ակումբի արդեն նախկին աստղ Լիոնել Մեսսի մասին։ Ալվեսի խոսքերը փոխանցում է Catalunya Radio-ն։ Բրազիլացին ասել է, որ հիանալի կլինի, եթե Մեսսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»։ Նա նշել է, որ դա հիանալի նվեր կլինի արգենտինացու համար ու դա ակումբը կարող է իրականություն դարձնել։











