Լիվերպուլ
Լուի վան Գալը հայտարարել է, թե որ թիմն է լավագույնը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում: «Մարդիկ մտածում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ նրանք լավագույնը չեն: «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ տեսք ունեն, քան «Բարսելոնան»: Իսկ «Լիվերպուլն» ավելի թիմային տեսք ունի, քան «Մանչեսթեր Սիթին»: Իմ փիլիսոփայության համաձայն` պետք է հաղթի լավագույն թիմը, և ես…
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն գոլը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Լիվերպուլի» խաղացող Սադիո Մանեի՝ «Բավարիայի» դարպասը խփած առաջին գնդակը: 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով՝ Կլոպի թիմի հաղթանակով:
Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա): Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Այաքս»-«Յուվենտուս» «Լիվերպուլ»-«Պորտու» «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև…
Ավարտվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։ Պատասխան խաղերից հետո իսպանական «Բարսելոնա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը կշարունակեն պայքարը հաջորդ փուլում: «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր ֆրանսիական «Լիոն»-ին: Խաղի հաշվիը բացվեց 18-րդ րոպեին, երբ Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «կապտանռնագույներին»: 31-րդ րոպեին, Ֆիլիպե Կոուտինյոն, ստանալով Սուարեսի հիանալի փոխանցումը, կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 58-րդ…
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղը մերսիսայդյան դերբին էր: «Գուդիսոն Պարկ»-ում կրկին բախվեցին հավերժ մրցակիցներ «Էվերթոն»-ն ու «Լիվերպուլ»-ը: Լարված դիմակայությունը գոլազուրկ ավարտ ունեցավ: Այս հանդիպումից հետո «Լիվերպուլ»-ը զիջեց առաջատարի դիրքերը. Կլոպի թիմը 70 միավորով 2-րդն է: «Մանչեսթեր Սիթի»-ն, մեկ միավարով գերազանցելով մերսիսայդցիներին, գլխավորում է աղյուսակը: «Էվերթոն»-ը ունի 37 միավոր ու 10-րդ տեղում է: «Էվերթոն» –…
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (0:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «Մենք պարտվեցինք փոքր սխալներների պատճառով: Սխալվեցինք և պարտվեցինք, իսկ հիմա հիասթափություն ենք զգում: Չկարողացանք մեր խաղը ցուցադրել: «Չելսիին» հաջողվում էր եզրափակել գրոհները, մեզ՝ ոչ: Թիմը բավականաչափ հուսալի տեսք չուներ: Ամեն դեպքում, առաջնությունը մեզ մեր տեղում կդնի:…
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարի մասին: «Իմ գլխավորությամբ «Լիվերպուլը» 3 եզրափակչի է մասնակցել: Բոլորը սիրում են եզրափակիչներ, դա հիանալի է, սակայն այդ եզրափակիչները 3 տարվա ընթացքում էին: Չեմ կարծում, թե շատ թիմեր կարող են պարծենալ եզրափակիչների նման քանակով: Մենք անընդհատ բարելավում ենք մեր դիրքերը Պրեմիեր լիգայում, բայց ինչ-որ…
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:05-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Մանչեսթեր Յունայթեդ Լիվերպուլ Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝Մանչեսթեր Յունայթեդ-Լիվերպուլ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին: «Բոլոր մարզիչներին հաջողություն է անհրաժեշտ աշխատանքում: Երբ ես «Մայնցից» հետո գլխավորեցի «Բորուսիան», մարդիկ ասում էին, որ չունեմ միջազգային փորձ: Եվ դա ճիշտ էր: Անսովոր է, երբ մարդն, աշխատելով գլխավոր…
«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին մոտենալ օպտիմալ կազմով՝ չնայած հիմնական կազմի երկու ֆուտբոլիստների վնասվածքներին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ անցած շաբաթ կայացած խաղում վնասվածք են ստացել կիսապաշտպան Ջեսի Լինգարդն ու հարձակվող Անտոնի Մարսիալը: Խաղից հետո հաղորդվում էր, որ ֆուտբոլիստների վերականգնման համար 2-ից 3 շաբաթ կպահանջվի, ինչի պատճառով չեն կարողանա օգնել…
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Ինչպես հավաստիացնում է Don Balon-ը, թուրինցիները պատրաստվում են ձեռք բերել Եգիպտոսի հավաքականի առաջատարին այն դեպքում, եթե ամռանը Պաուլո Դիբալան լքի ակումբը: «Յուվենտուսը» Սալահի համար պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել: Հիշեցնենք՝ եգիպտացին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմայից» 42 միլիոն եվրոյով: Հարձակվողի պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված…
Անգլիայի մրցավարական միավորումը ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից եզրային մրցավար Սայմոն Բեկին, ով ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» (1:1) միջև կայացած խաղում «մերսիսայդցիների» խփած գոլի ժամանակ չէր արձանագրել խաղից դուրս վիճակը: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը: Գլխավոր մրցավար Կևին Ֆրենդի 46-ամյա օգնականի անունով այս շաբաթ հանդիպում չի գրանցվել: Նշենք, որ «Լիվերպուլը» կիսում է ԱՊԼ-ի…
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը (1:1): «Կլոպը սովոր է հաղթել խաղից դուրս վիճակից խփված գոլերով: Նա իմ գլխավորած «Մալագային» էլ այդպես հաղթեց, երբ նրա «Բորուսիան» գոլ խփեց յոթ մետրանոց խաղից դուրսից: Այդ պատճառով էլ նա իրավունք չունի բողոքելու: Կարծում եմ՝ մենք խաղում ենք այնպես, ինչպես մեզ…
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո մեկնաբանել է մրցավար Կևին Ֆրենդի աշխատանքը: «Մենք գոլը խփել էինք խաղից դուրս վիճակից: Մրցավարը, ըստ երևույթին, դրա մասին իմացել է ընդմիջման ժամանակ, ու դա բացատրում է այն, որ երկրորդ խաղակեսում շատ տարօրինակ իրավիճակներ եղան, ոչ կրիտիկական, բայց դրանք կոտրեցին տեմպը:…
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական պայքարի մասին: «Երբ Դորտմունդում աշխատելու ժամանակ առաջին տիտղոսը նվաճեցինք, ես չէի նյարդայինանում: Փորձը ցույց է տվել, որ նման մոտեցումն աշխատում է: Ես միայն գիտեմ, որ միշտ պետք է կենտրոնացված լինել սեփական թիմի վրա և այլ մտքեր չունենալ: Եթե դու բավանականաչափ լավն…