լղ
Արցախից բռնի տեղահանված անձանց համար աջակցության նոր ծրագիր 2025
ԻՆչպես տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից, ներկայացրել է նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցել բռնի տեղահանվածներին: Սոցիալական աջակցության նոր ծրագրերը կսկսեն գործել 2025 թվականի հունվարից՝ ամսական ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել Արցախի հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։ Ըստ այդմ, Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ…
Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ի նախարարական հանդիպմանը: Նախարարն իր ելույթում ասել է. «Հարգարժա’ն նախարարներ, Գերազանցություններ, Հարգելի’ պատվիրակներ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի…
Արցախահայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան
Ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի հարցում և այլն: Դա երկարաժամկետ ապագայի հետ կապված հարց է առաջ բերում այս մարդկանց պարագայում: Դուք համարո՞ւմ եք, արդյոք, որ վերադարձի իրավունքը տարածաշրջանում համապարփակ կարգավորման մաս է, թե՞ այդ գլուխը…
Ռուսաստանը խաղաղապահներին դուրս է բերում Լեռնային Ղարաբաղից
Ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղից: Այս մասին գրում է BBC-ն: «Այո, դա ճիշտ է», – պատասխանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ադրբեջանական լրատվամիջոցներում զորքերի դուրսբերման մասին հաղորդագրությունների մասին հարցին: Ադրբեջանը անցյալ սեպտեմբերին ուժով հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղը՝ չնայած այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությանը։ Դրան հաջորդեց Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը: Ռուս խաղաղապահները Ղարաբաղում…
ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում…
Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «ԼԵռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:
Բրյուսելում բողոքի լուռ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն ԼՂ-ի
Այսօր Բրյուսելի սրտում, Եվրոպական խորհրդի շենքի առջև տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ են արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցները նպատակն են ունեցել ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ 120.000 հայերի…
Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղասարյանը:
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա ԼՂ-ի պաշարում է, մարդիկ պաշարված են. Միրզոյան
Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ հրապարկելով նրա ելույթը։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ Միրզոյանը նշել է. «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների…
Երեկվանից զրոյացվել է անցանելիությունը և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումը ԼՂ. ՀՀ վարչապետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարման արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նախորդ ամսվա ընթացքում Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է նաև այդ անցանելիությունը,…
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին 2023 թվականի մարտի 26-ի դրությամբ: Նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միաժամանակ նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում…
Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան
3 ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա:…
Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայաթափումն է. Ռուբինյան
Արդեն 44 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է…
Պետք է շարունակել ջանքերը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն մեկ ամիս զրկված է 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև…















