լոնդոնյան ակումբ
Լեաուն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում
«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Չելսին» հետաքրքրված է 24-ամյա պորտուգալացու տրանսֆերով՝ խաղացողին դիտարկելով որպես Ռահիմ Ստերլինգին փոխարինող։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վինգերը նոր պայմանագիր է կնքել ռոսոներիների հետ, որը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Միևնույն ժամանակ, համաձայնագրում ներառված է 175 միլիոն…
Դենի Ռոուզը հայտարարել է՝ շուտով կհեռանա Տոտենհեմից
Goal-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը հայտարարել է, որ շուտով հեռանալու է լոնդոնյան ակումբից։ Պաշտանը նշել է, որ այնքան էլ հաճելի չէ մարզումների ժամանակ ներդնել ամբողջ ուժերը, բայց իմանալ, որ հանգստյան օրերին չես խաղալու: «Չպետք է հանճար լինել հասկանալու համար, որ իմ օրերը «Տոտենհեմում» հաշված են: Կարիերայումս առաջին անգամ պայմանագրիս ժամկետն ակումբի հետ ավարտվում է…
Ռոբին Գոսենսի ծառայությունները սկսել են հետաքրքրել Չելսիին
«Չելսի»-ի ներկայացուցիչները ներկա են եղել Ա Սերիայի 18-րդ տուրի «Ատալանտա»-«Պարմա» հանդիպմանը ներկա են եղել «Չելսի»-ի ներկայացուցիչները: Այս մասին գրում է Tuttomercatoweb-ը։ Լոնդոնյան ակումբի սկաուտներին հետաքրքրել է «Ատալանտա»-ի գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը: Նշվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը հիացած է այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստի խաղով: Գոսենսով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»: Գոսենսն այս մրցաշրջանում անցկացրել է 15…
Բրազիլացի պաշտպանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում
«Արսենալը» հետաքրքրված է «Լիլ»-ի պաշտպան Գաբրիելի ծառայություններով։ Պաշտպանությունում լոնդոնյան ակումբը խնդիրներ ունի, հենց այց պատճառով էլ գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին: Հնարավոր գործարքը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Այս մասին հաղորդում է Birminghammail-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել թիմի…
Օբամեյանգը այս ձմռանը մտադիր է լքել Արսենալը
«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է լքել լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, չնայած Միկել Արթետայի գլխավոր մարզչի հավանական նշանակմանը՝ Գաբոնի հավաքականի հարձակվողը դժգոհ է մրցաշրջանի մեկնարկից և մտադիր է հեռանալ «Արսենալից»: Ֆուտբոլիստը ուրախ չէ, որ ակումբը Անգլիայի առաջնության լիգայի աղյուսակի 10-րդ տեղում է: Նա…
«Արսենալը» հստակ դիրքորոշում ունի թիմի գլխավոր մարզչի թեկնածուի հարցում
The Sun-ի տեղեկության համաձայն Լոնդոնի «Արսենալը» հստակ դիրքորոշում ունի թիմի գլխավոր մարզչի թեկնածուի հարցում: Լոնդոնյան ակումբը, շարունակ անհաջողություններ գրանցելով, գրավում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, և եթե Էմերիի գլխավորած թիմը շարունակի այդպես հանդես գալ, ապա նա կլքի թիմը: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Միկել Արտետան է: Հիշեցնենք նաև, որ Արտետան հանդես է եկել «Արսենալի» կազմում, իսկ…
Առաջ, զինագործներ. Մխիթարյանը Արսենալի մարզաշապիկով լուսանկարներ է հրապարակել
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մարզաշապիկներով լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ի էջում և գրել, որ պատրաստ է նոր մրցաշրջանին: Հիշեցնենք, որ ԱՊԼ առաջին տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Նյուքասլին»: Խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով 17:00-ին: https://www.instagram.com/p/B05DiCSIIzN/
Մակելելեն նոր պաշտոն ունի Չելսիում
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն նոր պաշտոն է ստացել լոնդոնյան ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Չելսիի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆրանսիացին պաշտոն է ստացել ու հետևելու է ակումբի՝ վարձակալական հիմունքներով հանդես եկող խաղացողների կարիերայի հետագա ընթացքին: Նա պետք է համապատասխան հաշվետվություններ կազմի ու ներկայացնի ղեկավարությանը: Նրա պարտականություններից է լինելու նաև ակադեմիայի որոշ սաներին հետևելը:…
Հայտնի է, թե որ ֆուտբոլիստները կհեռանան Տոտենհեմից․ Daily Mail
«Տոտենհեմ»-ն արդեն կողմնորոշվել է, թե որ ֆուտբոլիստներն են այս ամառ հեռանալու թիմից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը շուտով կլքեն Դենի Ռոուզը, Կիրան Տրիպյերը, Սերժ Օրյեն, Կեմերոն Կարտեր-Վիկերսը, Վիկտոր Վանյաման, Ջոշուա Օնոման, Մարկուս Էդվարդսը և Վինսենտ Յանսենը: Նշենք, որ «Տոտենհեմ»-ին այս պահին մեծ գումարներ են պետք, քանի որ ղեկավարությունը ցանկանում է…
Արսենալում կարծում են, որ Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը
Անգլիական լրատվամիջոցների քննարկման թեման շարունակում է մնալ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր հեռացումը լոնդոնյան ակումբից: Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ ակումբում դեմ չեն լինի, եթե Հայաստանի հավաքականի ավագը որոշի ամռանը լքել թիմը: «Արսենալում» կարծում են, որ կիսապաշտպանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը: Նույն իրավիճակում էր հայտնվել նաև Մեսութ Օզիլը: Վերջինիս պայմանագիրը…










