Արսենալում կարծում են, որ Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը

Ամենադիտվածներ

Նավթի գներն աճել են

Անգլիական լրատվամիջոցների քննարկման թեման շարունակում է մնալ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր հեռացումը լոնդոնյան ակումբից:

Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ ակումբում դեմ չեն լինի, եթե Հայաստանի հավաքականի ավագը որոշի ամռանը լքել թիմը: «Արսենալում» կարծում են, որ կիսապաշտպանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը:

Նույն իրավիճակում էր հայտնվել նաև Մեսութ Օզիլը: Վերջինիս պայմանագիրը ավարտվում էր 2021 թվականին: Ակումբում նրա հետ նույնպես հեռակա ծրագրեր չունեն:

Հավելենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն այս տարի անցկացվելու է Բաքվում: Մխիթարյանը չի մեկնի եզրափակչին, ինչի պատճառով ՈւԵՖԱ-ի և Ադրբեջանի նկատմամբ իրենց դժգոհությունն են հայտնել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ֆուտբոլիստներ և մարզիչներ: Խնդրին անդրադարձել են նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ