լոռի

  • Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 և Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերևոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են ակումբի պաշտոնական կայքից։

  • Վալյադոլիդի դարպասապահը տեղափոխվել է Լոռի

    Վալյադոլիդի դարպասապահը տեղափոխվել է Լոռի

    «Վալյադոլիդ»-ի 24-ամյա դարպասապահ Դիեգո Բարիոսը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից: Իսպանացի դարպասապահը Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ «Լեգանես»-ի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանի ընթացքում խաղացել է «Վալյադոլիդ B»-ի կազմում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 100 հազար եվրո է գնահատում: Նշենք՝ «Լոռին» պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս տեղափոխության…

  • Խաչատուրովը հեռացավ Լոռիից

    Խաչատուրովը հեռացավ Լոռիից

    Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն և կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Խաչատուրովը Լոռի էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Լոռիի» կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Արտյոմը նաև հրավիրվել է Հայաստանի ազգային…

  • Լոռի ՖԱ-ն ջախջախեց Երևանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լոռի ՖԱ-ն ջախջախեց Երևանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Լոռին» հյուրընկալել էր «Երևան»-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում։ Վանաձորի թիմը հաղթանակ տարավ 8:0 հաշվով։ Ջոնել Դեսիրեն իր հաշվին ձևակերպել է պենտատրիկ (5 գոլ), իսկ Ռոբերտ Մինասյանը դուբլի հեղինակ է դարձել։ Աչքի է ընկել Լուկաս Մաթեուսը: Նշենք, որ «Երևանը» որևէ փոխարինում չի կատարել, քանի որ պահեստայինների նստարանին ընդգրկված ֆուտբոլիստ չի եղել: «Երևանը» ԲԽ-ում…

  • Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

    Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

    ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում: «Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով, ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը՝ որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Վանեցյանը հրաժարական…

  • Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան

    Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան

    ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսումներ է ներկայացրել: «Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ո´չ տեղումներ ունենք, ո´չ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,- գրել է նա:

  • Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին՝ կառուցապատման խախտումները վերացնելու հարցով

    Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին՝ կառուցապատման խախտումները վերացնելու հարցով

    Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։ Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության…

  • Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Տավուշում, Լոռիում և Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Տավուշում, Լոռիում և Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ մետր փայտնայութով։ Նույն օրը Տավուշի…

  • Սնկից թունավորումների դեպքերը նվազել են

    Սնկից թունավորումների դեպքերը նվազել են

    Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները…

  • Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել

    Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում չարաշահումներ են հայտնաբերվել

    2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում…