fbpx
Սպորտ
18:35 01/12/2019

Լոռի ՖԱ-ն ջախջախեց Երևանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լոռին» հյուրընկալել էր «Երևան»-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում։ Վանաձորի թիմը հաղթանակ տարավ 8:0 հաշվով։

Ջոնել Դեսիրեն իր հաշվին ձևակերպել է պենտատրիկ (5 գոլ), իսկ Ռոբերտ Մինասյանը դուբլի հեղինակ է դարձել։ Աչքի է ընկել Լուկաս Մաթեուսը:

Նշենք, որ «Երևանը» որևէ փոխարինում չի կատարել, քանի որ պահեստայինների նստարանին ընդգրկված ֆուտբոլիստ չի եղել:

«Երևանը» ԲԽ-ում կրեց 15-րդ անընդմեջ պարտությունը: Իսկ Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը այս հաղթանակի շնորհիվ 28 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: «Լոռի»-ին գերազանցելու հնարավորություն ունեն «Արարատ-Արմենիան» և «Արարատը»:

Ջոնել Դեսիրեն 10 գոլով մոտենում է ռմբարկուական մրցավազքի առաջատար Մորի Կոնեին, որը 11 գոլ է հեղինակել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ