լույս

  • Կարծում եմ՝ Սիփան Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Երևանցիներից․ Խաժակյան

    Կարծում եմ՝ Սիփան Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Երևանցիներից․ Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրացավ մեկ ամիսը, ինչ Սիփան Փաշինյանը կատարեց այս գրառումը։ Թե բա ավագանիներից մեկն ասել է` մի ամսից «լուծվում ա աղբահանության թեման», «քաղաքական դիվիդենտ չենք կարողանալու հավաքենք»։ Այսօր, ինչպես տեսնում եք, ապրում ենք աղբահանության հաջորդ ճգնաժամը, որը, բնականաբար, ևս ունի իր «պատճառաբանություններն» իշխանության կողմից։…

  • «Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր, մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը. Դավիթ Խաժակյան

    «Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր, մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը. Դավիթ Խաժակյան

    Օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով աղբահանության խնդիրների, ասաց. ««Սանիթեքի» պայմանագրային պարտավորությունների ձախողումն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ այն առումով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունենք աղբավայրեր, որտեղ ելումուտը մեքենաների համար վտանգավոր է և անընդհատ վնասում էր առաջացնում, ուստի ակնհայտ…

  • «Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ. Խաժակյան

    «Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ. Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ աղբահանության հարցում քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի, այն է՝ սպասել: ««Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, և ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրը «Սանիթեքի» հետ լուծելու համար, ո՛չ էլ «Սանիթեքն» է այսքան ժամանակ ականջալուր լինում մեր հասարակությանը: Այս երկու…

  • Բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանության համար. Խաժակյան

    Բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանության համար. Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պետք է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում…

  • «Լույս»-ն առաջարկում է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացում

    «Լույս»-ն առաջարկում է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացում

    Ավագանու Լույս խմբակցությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկը: Այս մասին տեղենում ենք Լույս դաշինքի ֆեյսբուքյան էջից: «Նկատի ունենալով, որ շուրջ 8 տարի աշխատավարձերը չեն վերանայվել գտնում ենք, որ այս նախագիծը պետք է քննարկվի և արտահերթ նիստով ընդունվի առաջիկայում», – ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/Luysdashink/posts/899242050410765?__xts__[0]=68.ARBrszXrO10pf77DHhVj1VgfWue0EdNnfkrORaBwjtXHcGjPlPpRGBnFerDHZmWwlcrhl4FtJJHW7a3ceoAUUlHdWTcski05rsVSCOLcNskMpKRk4zjCSIZsipTeIR4zlTUEwkDQrOu-gdkeS3rk1V86Q5rli60CWOFCLwgAK6a79HYxiz8lX2W4HiMrZc0leFXYZ6NKvF0UwnX7eiYEardw3Vk6XQc2NU8fxwLqS13CeHbz7WgE0F0xV16-aEnmIvuVk7oU32_fEFqJVBnH1IBcRGXoy8JpgIszFNe8qwfFzu8XxiG9yBhe0HUphXcg1xsIkAbJbhs1QZ5Da7_KSd4&__tn__=-R

  • Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Հայկ  Մարությանը կատակեց

    Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Հայկ Մարությանը կատակեց

    Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց առողջապահության ու պոլիկլինիկաների թեմայով: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով նրա խոսքին, ասաց. «Չեմ կարող չասել՝ մի փոքր նաև ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Որ անընդհատ ասում եք՝ 19 պոլիկլինիկա, հայտնի անեկդոտն եմ հիշում՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

  • 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իմ մերձավորին. Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իմ մերձավորին. Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ հունիսի 6-ին՝ ուշ երեկոյան, 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իր մերձավորին: Ըստ Խաժակյանի՝ ոստիկանները կոտրվածք են հասցրել նրան՝ դեմքի շրջանում: Ըստ Խաժակյանի՝ ոստիկանության բաժանմունքի դիմաց նրանց են միացել ևս մի քանի ոստիկաններ և շարունակել են ծեծել…

  • Երևան-Ստեփանակերտ. համագործակցություն կծավալվի նաև երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև

    Երևան-Ստեփանակերտ. համագործակցություն կծավալվի նաև երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև

    Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել են Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Արցախի մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ Վահե Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն…

  • Փողոցների անվանափոխության քննարկված նախագիծը Լուսավոր Հայաստանինը չէ. ԼՀԿ մամուլի խոսնակ

    Փողոցների անվանափոխության քննարկված նախագիծը Լուսավոր Հայաստանինը չէ. ԼՀԿ մամուլի խոսնակ

    Մայիսի 22-ին Երևանի ավագանու նիստում քննարկվում էր Երևանի մի քանի փողոցների անվանափոխության հարցը: Նախագիծը ներկայացնում էր «Լույս» խմբակցությունը: ԼՀԿ մամուլի խոսնակը, անդրադառնալով նախագծի շուրջ տարածված լայն խոսակցություններին, նշել է. «Մամուլում երեկ և այսօր այն տարածվում է որպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնություն։ Հիշեցնում ենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բաղկացած է երկու քաղաքական միավորներից՝ «Լուսավոր Հայաստան»…

  • Առանձնապես ծախս չի լինի, եթե փոխելուց «սուրբ» բառն էլ ավելանա. Անի Խաչատրյան

    Առանձնապես ծախս չի լինի, եթե փոխելուց «սուրբ» բառն էլ ավելանա. Անի Խաչատրյան

    Մայիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկեց Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու անունը կրող փողոցն անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու: Առաջարկը, սակայն, միանշանակ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ արդյո՞ք հաշվարկվել են ֆինանսական միջոցները, որոնք կպահանջվեն փողոցների ցուցանակների և անձնագրերում հասցեների փոփոխության համար: Հարցից դժգոհեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ…

  • Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին

    Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին

    Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի ընթացքում  լարված իրավիճակ ստեղծվեց: Քաղաքապետ Մարությանը օրակարգից հանեց դրույքաչափերի բարձրացման հարցը, և որոշումն ուղեկցվեց ծափահարություններով: «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, իսկ իրենք ծափահարում են դրույքաչափերի նախագիծն օրակարգից հանելու առաջարկին: Հայկ Մարությանն էլ պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք, նստե´ք…

  • Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է և կարիք ունի վերանայման. Դավիթ Խաժակյան

    Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է և կարիք ունի վերանայման. Դավիթ Խաժակյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է առաջիկայում Երևանի ավագանու նիստերի ընթացքում քննարկման դրվող մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես, հաստիքացուցակների մասին: Խաժակյանի խոսքով՝ համոզմունք է եղել, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է եղել և կարիք ունի վերանայման: https://www.facebook.com/khazhakyan/videos/1537639199703202/

  • Իմ բոլոր որոշումներում միանշանակ միայն մի բան եմ պահում՝ համայնքի շահը. Հայկ Մարության

    Իմ բոլոր որոշումներում միանշանակ միայն մի բան եմ պահում՝ համայնքի շահը. Հայկ Մարության

    Ապրիլի 23-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով պարգևատրումներ տրամադրելու մասին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, ասաց, որ այստեղ ինքը գործում է միայն ի շահ համայնքի: «Եթե համայնքին օգուտ է, որ լինեն պարգևավճարներ, որ այդ մարդիկ՝ նվիրումով աշխատողները, նաև ինչ-որ տեղ ֆինանսապես էլ… ասում եմ՝ ինչ-որ տեղ, քանի որ ամեն դեպքում մասնավոր…

  • Դավիթ Խաժակյանը հանդես է եկել հայտարարությամբ

    Դավիթ Խաժակյանը հանդես է եկել հայտարարությամբ

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Կառավարության շենքի առջև հայտարարություն արեց: Բողոքելով քաղաքապետարանի գործելաոճից՝ նա ասաց. «Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ պետք էր միջոցներ ձեռնարկել՝ ճգնաժամից խուսափելու համար: Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որոնցով հնարավոր կլինի շահագործումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ…