լուսացույց

  • Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

    Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

    Երևանի քաղաքապետարանն իրազեկում է՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ փ․, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդ-Նվեր Սաֆարյան, Անդրանիկ-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:

  • Երևանում լուսացույցների տեղափոխում կլինի

    Երևանում լուսացույցների տեղափոխում կլինի

    Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 1-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Նար Դոսի փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների Նար-Դոսի և Նուբարաշենի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

  • Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կտեղադրվեն նոր սերնդի լուսացույցներ

    Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կտեղադրվեն նոր սերնդի լուսացույցներ

    Այսօր՝ մարտի 30-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։ ՃՈ-ն այս փոփոխությունն իրականացնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։ Նշվում է նաև, որ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։

  • Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն բալային համակարգի միավորներից

    Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն բալային համակարգի միավորներից

    Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ձեզ ենք ներկայացնում նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան ստացած միավորներից, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ ✅Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում`…

  • Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը

    Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը

    Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր Facebook-ի էջում գրել է. Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից: Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216314119711363&id=1405208089