fbpx
Իրավական

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կտեղադրվեն նոր սերնդի լուսացույցներ

Այսօր՝ մարտի 30-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից։

ՃՈ-ն այս փոփոխությունն իրականացնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։

Նշվում է նաև, որ ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ