լրագրողներ
Թուրքիայի իշխանություններն ունեն ըննդիմադիր լրագրողների մահվան ցուցակ․ Փեքեր
Թուրքական մաֆիայի ներկայացուցիչ Սեդաթ Փեքերը, ով հայտնի է դարձել՝ Թուրքիայի իշխանությունների ու մաֆիայի միջև եղած կապերի բացահայտման շնորհիվ, որ իշխանություններն ունեն «մահվան ցուցակ», որտեղ բացի իրենից ներառված են նաև իր հայտարարությունները տարածող ընդդիմադիր լրագրողները։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Փեքերը Twitter-յան գրառման մեջ զգուշացրել է հնարավոր մահափորձերի մասին ու ասել, որ դրանք իրականացվելու են «Պաշտպանական…
Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված
Facebook ընկերությունը որոշել է ուժեղացնել սոցցանցում իրավապաշտպանների և լրագրողների պաշտպանվածությունը ծաղրից ու հետապնդումներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այդպիսի մարդիկ իրենց գործունեության բերումով անընդհատ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում և պարբերաբար ոտնձգությունների են ենթարկվում։
Հնչեցնում եմ այս հարցերը և պարոն Ղազինյանից ակնկալում հստակ պատասխան․ Վիլեն Գաբրելյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրելյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է․ «Բարև Ձեզ ընկերներ, քանի որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում, պարոն Ղազինյանի խուսափողական պահվածքի պատճառով, հնարավորություն չունեցա իրեն հղել հարցադրումներս, այդ իսկ պատճառով դրանք կհնչեցնեմ այսպես, ակնկալելով հստակ պատասխաններ։ Հարգելի՛ լրագրողներ, կարող եք հարցադրումները հնչեցնել իրեն նաև Դուք, որովհետև խնդիր…
Բայդենի ու Ջոնսոնի հանդիպման վերջում ուշագրավ դեպք է գրանցվել լրագրողների հետ կապված
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման վերջում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։ Երբ բրիտանացի լրագրողների հետ շփումն ավարտվել է ու եկել է ամերիկացի լրագրողների հերթը, Բայդենի աշխատազմից նրանց հրելով դուրս են մղել դահլիճից։ Մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան են մնացել, իսկ լրագրողները բողոք են ներկայացրել Սպիտակ տան մամուլի քարտուղար…
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների սահմանափակումներ վիճարկելու հարցով
Սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: «Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների…
Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 10-12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։ Մրցաշարի ավարտին թիմերը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող Ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Որոշ լրագրողներ բողոքի ակցիա իրականացրին ԱԺ օթյակում
Այսօր ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ որոշ լրագրողներ բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովի օթյակում։ Ակցիան ուղղված էր Խորհրդարանի որոշման դեմ, որով որոշակիորեն սահմանափակվել են լրագրողների գործողությունները ԱԺ-ում։ Իշխանական խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ անդրադաձել են այդ որոշմանը։ Մանսավորապես, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրանով փորձ է…
Լրագրողներն ԱԺ-ում կաշխատեն առանձնացված հատուկ տեղերում
ՀՀ ԱԺ-ը հայտնել է, որ Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «Քննարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու…
Լրագրողների աշխատանքը համակարգվելու է․ ԱԺ նախագահ
Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսեց լրագրողների աշխատանքի վերաբերյալ սահմանափակումների մասին։ Նա ասաց, որ լրագրողները կունենան հնարավորություն մոտենալ պատգամավորներին, երբ նրանք մտնում են շենք ու անել նույն հարցազրույցները, բայց դուռը չեն բացելու՝ մտնեն պատգամավորի սենյակ, կամ չեն վազելու նրա ետևից։ Սիմոնյանը նշեց, որ քաղաքացիների մի մասը դժգոհ է լրագրողների վարվելակերպից։ ԱԺ նախագահի…
Լրագրողների գործունեությունը չի սահմանափակվում, այլ կատարվում է ինստիտուցիոնալ վերափոխում
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ կապված լրագրողների գործունեությունը Ազգային ժողովում սահմանափակելու հետ պատասխանեց. «Դրանք ոչ թե սահմանափակումների գործողություններ են, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է և ազատ է լինելու շփվել լրագրողների…
ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը անհրաժեշտություն է. Ալեքսանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է, որ ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով է, որ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։ «Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։ Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի…
Արցախի նախագահը դուրս եկավ ՔՊ շտաբից․ նա պատասխանեց մի քանի հարցի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով քիչ առաջ տարածված լուսանկարի համաձայն՝ ժամանել էր «Քաղաքացիական պայմանագրի» շտաբ, արդեն դուրս է եկել այդտեղից։ Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որում պատասխանեց մի քանի հարցի։ Հարությունյանն ասաց, որ անձնական գործերով է եկել։ Հետո հարցին, թե ՔՊ գրասենյակի մո՞տ է եկել գործով, նա նշեց, որ հենց ՔՊ-ի գրասենյակ է եկել։…
ԿԸՀ-ն արտահերթ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 50 օտարերկրյա լրատվամիջոցների
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 50 օտարերկրյա լրատվամիջոցների։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից։ Ստորև օտարերկրյա լրատվամիջոցների ցանկն է:
Ազատման դիմումները մասնակի են բավարարվել․ ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։ ԱԳ նախարարի տեղակալների հրաժարականների վերաբերյալ խոսելիս նա ասաց, որ ԱԳՆ-ն 30 տարի շարունակ աշխատել և աշխատում է հօգուտ ՀՀ շահերի իրականացման։ Ղևոնդյանին հարց ուղղվեց հրաժարականների պահանջների մասին, որին նա պատասխանեց, որ պատասխանները հայտնի են։ Հրաժարականների դիմումների մասով նա ասաց, որ ազատման դիմումներն այս…














