լրահոս
Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկումներ կլինեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Արցախում վնասազերծվել են 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ
Վերջին մեկ ջաբաթում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը՝ ճանաչողական բնույթի: Գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու…
Ի՞նչ օգտակար հատկություններ ունի հոնը
Հոնը պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։ Հոնի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը իր մեջ պարունակում է նաև երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։ Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է,…
Կրակոցներով հետապնդում՝ Երևանում
Այսօր կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները նկատում են Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։ Ոստիկանները նկատում են նշված ավտոմեքենան…
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Հուլիսի 14-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Հրդեհ Կանաչուտ գյուղում Բելառուս մակնիշի տրակտորը գլորվել է մոտակա ձորակը Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ…
Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում
Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում…
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Վրաստանի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը…
Բողոքի ակցիա Հատիսի գագաթին
Մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել են Հատիս լեռան գագաթ՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։ – Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։ – Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից…