Լևոն Բաղդասարյան
Առողջապահության նախարարությունը Մանվել Գրիգորյանի գործով ոչ մի գործողություն չի իրականացնում․ փաստաբան
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի տոտալ քաղաքականություն է տարվում՝ ամեն ինչ անել, որ գործողություններ կատարվեն՝ ի վնաս նրան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։ «Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ մեղադրողի միջնորդությամբ։…
ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին shantnews.am-ի հետ է հայտնել Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց, որ ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը և անօրինական կալանքին: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ մոտ ապագայում լուրեր կստացվեն ՄԻԵԴ-ից:
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։ Վերջինս միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։ Ավելի վաղ հայտնել…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե…
ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու միջնորդությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նա համապատասխան փաստաթութը տրամադրեց դատարանին։ Նշենք,…
Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին
Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետ: Թե´ առաջնային, և…
Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին
168.am-ի փոխանցմամբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին: Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: «Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ անչափահասների հետ կապված խնդիր է ծագել, և Մանվել Գրիգորանը հանցագործություն է կատարել։ Դա լկտի սուտ է, ուստի համապատասխան…







