fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին

168.am-ի փոխանցմամբ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին:

Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին:

«Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ անչափահասների հետ կապված խնդիր է ծագել, և Մանվել Գրիգորանը հանցագործություն է կատարել։ Դա լկտի սուտ է, ուստի համապատասխան հայց է ներկայացվել դատարան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը երեխաների է բռնաբարել»: Գործարարը հայտնել էր, թե իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ