խաղաղապահներ
Հայ ուխտավորները այցելել են Դադիվանք և Ամարաս
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահ զորակազմի զինվորականների ուղեկցությամբ Դադիվանքի վանական համալիր է այցելել հայ ուխտավորների մի խումբ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողներն…
Հայ ուխտավորները այցելել են Դադիվանք և Ամարաս
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի նաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և…
Արցախում խաղաղապահ զորախումբը ուսումնական խնդիրների վարժանքներ է անցկացրել
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքներ են անցկացրել։ Եզրափակիչ փուլում զինծառայողները տարբեր հեռահարություններում կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ ՝ դիտարկվող և դիտարկվող թիրախների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ…
Արցախում մեկ օրում մաքրվել է 47 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 33 բնակելի շինություն
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 447 մարդ։ «Մեկ օրում մաքրվել է 47…
Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի. Մուրադով
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան՝ հինգ գերի: «Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան…
Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է ԼՂ-ում քաղաքացիների ընդունելության կետ
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է, որ Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար: Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների…
Արցախում խաղաղապահները ԱԹՍ-ների միջոցով են վերահսկողություն իրականացնում
Մինչ այս հայտնել էինք, որ հունվարի 30-ից Ադրբեջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը սկսում է իր գործունեությունը, ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Դիտորդական կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում ԱԹՍ-ների միջոցով վերահսկողություն է իրականացնում։
Թուրքիան հույս ունի` ռուս-թուրքական կենտրոնը կապահովի կայուն խաղաղություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքիան հույս ունի, որ հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը «տարածաշրջանում կապահովի կայուն խաղաղությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ադրբեջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը սկսում է իր գործունեությունը, ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Դիտորդական կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ https://www.facebook.com/azatutyun/videos/229950755458011 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Արման Թաթոյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ քննարկվել է հայ գերիների վերադարձի հրատապությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր…
Ադրբեջան է վերադարձվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 2 զինծառայող
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք 2021 թ. հունվարի 30-ին ձերբակալվել էին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ վերջին 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 96 փախստական։ Ընդհանուր առմամբ,…
Այսօրվանից Աղդամում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը
РИА Новости-ի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հայտնել է, որ հունվարի 30-ին, Ադրբեջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը սկսում է իր գործունեությունը, ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Դիտորդական կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ « Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնն այսօր սկսում է իր գործունեությունը: Կենտրոնի աշխատանքներում ներգրավված…
Ռուս խաղաղապահները մեկնել են ռուս-թուրքական վերահսկման կենտրոնի տեղակայման վայր
Ռուս խաղաղապահները մեկնել են ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայր, որտեղ պետք է տեղակայվի ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ուսումնասիրվել է կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգը: Համատեղ կենտրոնում ներկայացված են լինելու հավասար թվով զինծառայողներ՝ ռուսական ու թուրքական կողմերից։
Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից
ՌԻԱ Նովոստի-ի հաղրողդմամբ՝ լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսելու է գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։ Դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Աղդամում տեղակայվելիք մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։…
5 հայ գերիների դիմաց Հայաստանը վերադարձրել է մեկ ադրբեջանցու (ՏԵՍԱՆՅՈւԹ)
5 հայ գերիների դիմաց Հայաստանը վերադարձրել է մեկ ադրբեջանցու։ https://www.facebook.com/azatutyun/videos/448883066312544 Տեսանյութը Ազատություն ռադիոկայանի։
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում…















