fbpx
Արցախ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 192 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51408 մարդ։

Մեկ օրում մաքրվել է 36 հա տարածք,3 կմ ճանապարհ, 15 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 17 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 747,3 հա տարածք, 233,8 կմ ճանապարհ, 916 շենք-շինություն, այդ թվում ՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23854 պայթուցիկ առարկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ