խաղաղապահներ
Հայ խաղաղապահների մարզական հաջողությունները
Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ: Հայ խաղաղապահներն օրերս մասնակցել են Հարավային Կորեայի ներկայացուցիչների կազմակերպած թեյքվանդո-կարատե մարզաձևի մրցումներին: Արևելյան մարտարվեստին բնորոշ խնդիրներն ու բարդ հնարքները հայ զինծառայողները կատարել են ամբողջությամբ և արհեստավարժորեն, արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին՝ պարգևատրվելով մեդալներով, թեյքվանդո-կարատեի կարմիր գոտիներով ու հավաստագրերով:
Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ելույթի ընթացքում կազմակերպությանը կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է RBC պարբերականը: Ըստ Պորոշենկոյի՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունը կարող է վճռորոշ լինել Դոնբասում խաղաղության հաստատման համար, վերջ կդնի ռուսական ագրեսիային և կվերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: «Մենք պատրաստ ենք այս նախաձեռնության կառուցողական քննարկմանը: Տեխնիկական գնահատողական առաքելությունը,…
Մալիում հարձակել են ՄԱԿ-ի ճամբարի վրա․ զոհվել է 10 խաղաղապահ
Մալիի Ագելհուկ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են 10 խաղաղապահներ, որոնք եղել են Չադից։ Հաղորդվում է առնվազն 25 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները։ MINUSMA առաքելության խաղաղապահները վճռական պատասխան են հասցրել հարձակվողներին՝ սպանելով նրանցից մի քանիսին։ ՄԱԿ-ի…
Սիրիայի քրդերը մերժել են Էրդողանի առաջարկը
Սիրիական քրդերը մերժել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու առաջարկը, հայտնում է AFP-ն՝ հղում անելով քրդերի ներկայացուցիչ Ալդար Խալիլին: «Թուրքիայի և Հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծը հնարավոր է ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Ցանկացած այլ տարբերակ անընդունելի է», – հայտարարել է Խալիլը: Նա նաև նշել է, որ Թուրքիան «չեզոք» չէ…




