խաղաղ կարգավորում
Հայաստանի մասնակցությունը միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը
Կառավարությունը հավանություն տվեց Հաագայի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների վավերացման նախագծին, ինչը հիմք է հանդիսանում Մշտական արբիտրաժային դատարանի գործունեության համար։ Կոնվենցիաների վավերացման համար պետք է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության գնահատման նպատակով։ Մշտական արբիտրաժային դատարանը միջազգային կառույց է, որտեղ պետություններ, միջպետական կազմակերպություններ և մասնավոր կողմեր կարող են խաղաղ կարգավորել իրենց վեճերը։ Հայաստանի մասնակցությունը…
ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն
Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն այն է, ինչը շարունակում են առաջ տանել ԱՄՆ պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և պետքարտուղարության այլ պաշտոնյաներ՝ քննարկելով այդ հարցը։ Այս մասրին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Չեմ ցանկանում առաջ անցնել այդ գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն ու կարգավորումն է»,-…
ԱՄՆ-ը կողջունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համագործակցության ցանկությունը. պետքարտուղարություն
Եթե որևէ երկիր ցանկանա համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցի շուրջ և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, ԱՄՆ-ը, անշուշտ, կողջունի դա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Սակայն մենք Ռուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտահոգվա՞ծ է, որ…
Ադրբեջանցիները թիկունքային ապահովման փորձեր են անում, բայց ՀՀ ԶՈւ-ն կանխում է դրանք․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈւ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը…
Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին, որը ներկայացնում ենք ստորև․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց…
Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գևորգյան
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: «ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի…
Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսական լրատվամիջոցները հաղորդմամբ՝ Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի։ Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում։ Հաղորդվում է, որ…
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հարց է ուղղել Փաշինյանին՝ Արցախի խնդրի հետ կապված
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի գործընկերներին ու…
Էապես նվազել է ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին․ НГ
Ռուսական Независимая газета պարբերականը հոդվածով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մասնավորապես` խոսվում է Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մասին և նշվում, որ կողմերը վերջին շրջանում ցուցադրում են բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն: «Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը,…
Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն
Ըստ գործադիրի ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը…
Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…