fbpx
Արցախ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հարց է ուղղել Փաշինյանին՝ Արցախի խնդրի հետ կապված

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին:

«ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի գործընկերներին ու հանրությանը խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է: Ես ուրախ եմ, որ կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ուղիղ, անկեղծ, ազնիվ ու կառուցողական խոսակցություն ծավալել: Ցավոք, դեռ ընդհանուր պատկերացումներ չունենք ԼՂ հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծել, արդեն իսկ լավ է», – ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանել՝ խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար։

«Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց կոնֆլիկտի առաջնային, հիմնական կողմի հետ խոսելու, նրան լսելու: Պետք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի ու ԼՂ միջև: Ասեմ, որ ԼՂ և Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է:

ԼՂ ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում. սովորաբար ասում են՝ մինչ 1998 թ. բայց ես կասեմ՝ մինչև 2018 թ. ընդգրկված են եղել բանակցային գործընթացում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եղել է ԼՂ ընտրված նախագահ, հետո նախագահ Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, նա եղել է ԼՂ առաջնորդներից մեկը:

Մենք ունենք մի վիճակ, երբ ԼՂ-ն բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային գործընթացում, մեր խնդիրն է, որ այսօր այդ երկխոսությունը ԼՂ և Ադրբեջանի միջև չընդհատվի», – նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ