խաղ
Ռոնալդուն ցանկանում է միշտ խաղալ, բայց դա հնարավոր չէ․ Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նախազգուշացրել է, որ կսահմանափակի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղաժամանակը: Նա նշել է, որ տեղափոխությունից անմիջապես հետո Ռոնալդուն սկսել է դրական փոփոխություններ մտցնել խաղում: «Բայց, իհարկե, առջևում երկար մրցաշրջան է: Ռոնալդուն ցանկանում է միշտ խաղալ, բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է»,-ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք Metro-ից:
Ես ինձ Ռեալում լավ եմ զգում․ Բեյլ
«Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ բեյլը խոստովանում է, որ այժմ իրեն լավ է զգում Մադրիդում, իսկ «Տոտենհեմում» մեկ տարվա վարձակալությունն իրեն հոգեբանորեն օգնել է։ Ֆուտբոլիստը նշել է, որ ԵՎՐՈ-ի ժամանակ ելույթները ցույց են տվել, որ լոնդոնյան վարձակալությունն իրեն օգնել է: «Հիմա ես նույնկերպ ինձ լավ եմ զգում Մադրիդում: Ցանկացած խաղացող կարող է փաստել, որ…
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ։ «Առաջին մարզումն անցկացրեցինք Շտուտգարտում։ Լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ»,- գրել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունն ու հրապարակել մարզման լուսանկարները։
Որոշվել է Աթլետ մրցաձևի հաղթողը
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, ոև Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ…
Մեզ հարձակվող է անհրաժեշտ․ Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական Պրիմերայի 2-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղից հետո (1-0) պատմել է մադրիդյան թիմի խնդիրների մասին։ Սիմեոնեն նշել է, որ այս մրցաշրջանի նախապատրաստությունը հեշտ չստացվեց։ «Մեր ֆուտբոլիստները մի շարք միջազգային հանդիպումներ անցկացրին ու խաղեր Հարավային Ամերիկայում։ Դա ոչ մեկի չի մտահոգում, բայց մենք պետք է դրա հետ աշխատենք։ Կան ֆուտբոլիստներ, որոնք…
Մեսսին կարող է մասնակցել Լիգա 1-ի շրջանակում ՊՍԺ-ի առաջիկա խաղին
ՊՍԺ-ի աստղային նորեկ Լեո Մեսսին կարող է հայտնվել Լիգա 1-ի շրջանակում ՊՍԺ-ի մասնակցությամբ առաջիկա խաղի հայտացուցակում: Ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ դեռ չեն որոշել՝ կկարողանա Մեսսին մասնակցել «Բրեստի» դեմ խաղին, թե` ոչ: «Ակնհայտ է, որ նա մեզ դրական էներգիայով է «պատել»: Գոհ ենք Մեսսիի կատարած աշխատանքից»,-ասել է փարիզյան Մարզչի խոսքով, առաջիկա խաղին…
Մբապեն չի սուլել․ մարզիչ
«Ստրասբուրգի» դեմ հաղթական խաղից հետո լուրեր են տարածվել, թե թե իբր խաղի ընթացքում Կիլիան Մբապեին սուլել են։ Այս հարցին անդրադարձել է նաև Մաուրիսիո Պոչետինոն և նշել է, որ ինքը ոչ մի սուլոց չի լսել։ «Ես ոչ մի սուլոց չեմ լսել: Գոհ եմ նրա խաղից: Նա գիտի՝ ինչ անել խաղադաշտում և շատ լավ խաղ անցկացրեց: Կիլիանը…
Լավ կլինի, որ Ռեալը հաղթի Իսպանիայի առաջնությունում․ Կասիլյաս
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարի մասին: Նա նշել է, որ լավ կլինի, որ հաղթի նա, ով երբեք չի հաղթել առաջնությունում։ ««Ատլետիկոն» կպաշտպանի՞ տիտղոսը: Իհարկե, ավելի լավ կլինի, որ «Ռեալը» հաղթի: Հիշում եմ` ինչպես էին չեմպիոնության համար պայքարում «Դեպորտիվոն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մեզ համար դժվար էր»,- ասել է Կասիլյասը։ Այս մասին…
Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց մրցապայքարից
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակիչի թայ-բրեյքում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբաեին։ Այսպիոսով հայ շախմատիստը դուրս մնաց հետագա պայքարից: Արագ խաղի առաջին պարտիան Հայկը սպիտակ ֆիգուրներով 49-րդ քայլում ավարտեց ոչ-ոքի, սակայն սևերով պարտություն կրեց:
Ռամոսը չի մասնակցի ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպմանը
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Սևիլյայի» դեմ ընկերական հանդիպումը: Ֆուտբոլիստը ունի վնասվածք, որը ստացել է նախորդ շաբաթվա վերջին կայացած մարզման ժամանակ: Նրա վերադարձը նախատեսվում է մեկ շաբաթից: Վնասվածներ են ստացել նաև Ռաֆինյան և Քոլին Դագբան, իսկ Խուան Բերնատը շուտով կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ընդհանուր խմբին: ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 27-ին։ Այս մասին…
Մենք դատապարտում ենք ռասիզմը սևամորթ խաղացողների նկատմամբ․ Արսենալը սատարել է Սակային
«Արսենալը» Instagram-ում Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայից կրած պարտությունից հետո (1-1, 11մ ՝ 2-3) հայտարարություն է տարածել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սակային սատարելու վերաբերյալ: 11 մետրանոց հարվածաշարում նա վրիպեց՝ կատարելով վճռորոշ հարվածը: Ակումբը գրել է, որ Սակայի մասին հիշատակելով նրա տարիքը։ «Անցած գիշեր մենք տեսանք, թե ինչպես է 19 տարեկան Բուկայոն խաղում Եվրո-2020-ի եզրափակչում: Նա մեզ հետ…
Մեր հավաքկանը պարտվեց Շվեդիայի հետ ընկերական խաղում
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն։ Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը։ Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասը գրավեց 11-րդ անընմեջ խաղում։ Վերջին անգամ մեր հավաքականի ֆուտբոլիստները գոլ չէին խփել 2019թ նոյեմբերին կայացած Հունաստանի հետ խաղում (0-1): Այսպիսով, մեր հավաքականը գոլ է խփել 2020 և 2021 թվականներին կայացած բոլոր…
Կրկնակի գոհ եմ տղաների կատարած աշխատանքից. Կապառոս
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում, ընկերական խաղի շրջանակում, ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը աշխարհին փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Պերիշիչի գոլին պատասխանեց Անգուլո Վբեյմարը: Հետխաղային ասուլիսի ընթացքում Կապառոսը պատասխանեց խաղի արդյունքի ու հավաքականի կատարած աշխատանքի մասին հարցին. «Գոհ եմ արդյունքից, բայց կրկնակի գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Մենք ոչ-ոքի խաղացինք մի հավաքականի հետ, որն աշխարհի առաջնությունում…















