Խարդախություն
Խարդախության համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի և Թույլտվության համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, կամավոր ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Թ.-ն, որը հունվարի 29-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն,որթանգարանի տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում…
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 20.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Ստեփան Ս.-ն, որը 2018 թ. օգոստոսի 30-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում
Հունվարի 21-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռաֆայել Վ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին բերման ենթարկեցին Չուխաջյան փողոցից: Հունվարի 21-ին ոստիկանության…
Ավարտվել է նպաստների գումարներից խարդախությամբ հափշտակություն կատարելու քրեական գործի նախաքննությունը
Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի…
Բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 21.00-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 66-ամյա Եղիշե Ա.-ն, որը 2015թ հոկտեմբերի 20-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը) մեղադրանքներով: Հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների…
Արարատի մարզի բնակիչը բարձրաձայնել է իր 5 տարվա խնդրի մասին՝ կապված «Սպայկա» ընկերության հետ
Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն է այցելել Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Ժիրայր Մարտիրոսյանը: Նրա խնդիրն ունի արդեն 5 տարվա պատմություն: Բանն այն է, որ 2013 թվականի ամառը «Սպայկա» ընկերության տնօրինության ներկայացուցիչներն այցելել է Ջրաշեն համայնք, որպեսզի այդտեղից ծիրան մթերեն: Քանի որ այդ տարի ծիրանը շատ առատ է եղել, իսկ ընկերությանն էլ շատ բերք էր հարկավոր,…
ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ իրեն փոխանցված գումարները՝…
Խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս անձի
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության,…









