Խետաֆե
Խետաֆեն պատահմամբ հայտնել է, թե թիմի գլխավոր մարզիչը մահացել է
«Խետաֆեն» Լա Լիգայի երկրորդ տուրում «Աթլետիկի» հետ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել: Խաղի մեկնարկից առաջ «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում լռության րոպե է հայտարարվել՝ ի հիշատակ «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի մահացած եղբոր: Մադրիդյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, սակայն, գրել էր, որ ոչ թե մահացել է Բորդալասի եղբայրը, այլ հենց Բորդալասը:
Լա Լիգա․ Ատլետիկոն հաղթեց նվազագույն հաշվով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 1-ին տուրի շրջանակներում «Ատլետիկո» մադրիդը սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆեին»։ Թիմերը առաջին խաղակեսի վերջնամասը և ողջ 2-րդ խաղակեսը անցկացրել են 10 հոգով, քանի որ 38-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մոլինան, իսկ 42-րդ րոպեին՝ Լոդին։ Խաղն ավարտվեց «Ատելտիկոյի» հաղթանակով՝ նվազագույն 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Ալվարո Մորատան, ով նաև կարող էր դառնալ դուբլի…
Ժոաո Ֆելիքսի հիասքանչ անցումը Խետաֆեի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանական Լա Լիգայի 1-ին տուրի «Ատելետիկո» Մադրիդ – «Խետաֆե» հանդիպման ժամանակ մադրիդյան ակումբի նորեկ 19-ամյա Ժոաո Ֆելիքսը հիանալի դրիբլինգ ու տեխնիկա ցուցադրելով սեփական կիսադաշտին կարողանում է հասնել մրցակցի տուգանային հրապարակ։ Արդյունքում՝ նրան հաջողվել է վաստակել 11-մետրանոց, որը, սակայն Ալվարո Մորատան չի կարողացել իրացնել։ Նշենք, որ Ֆելիքսի համար «Ատլետիկոն» վճարել է 126 միլիոն Եվրո։ Joao Felix…
Ատլետիկո Մադրիդ – Խետաֆե․ Լա Լիգա(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Լա Լիգայի շրջանակներում միմիյանց դեմ կմրցեն «Ատլետիկո Մադրիդն» ու «Խետաֆեն»։ Հանդիպումը տեղի կունենա «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և կմեկնարկի ժամը` 00:00-ին։ Հանդիպումը կարող եք դիտել այստեղ։
Կոստան վնասվածք է ստացել
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել «Յուվենտուսի» հետ ընկերական հանդիպման ընթացքում։ Սպասվող հետազոտությունից պարզ կդառնա, թե Կոստային որքան ժամանակ անհրաժեշտ կլինի վերականգնման համար։ Նշվում է, որ 30-ամյա իսպանացին բաց կթողնի Լա Լիգայի 1-ին տուրի հանդիպումը «Խետաֆեի» հետ, քանի որ որակազրկված է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոստան կարող է տեղափոխվել Թուրքիա։
Խետաֆեն վարձակալեց Բարսելոնաի պաշտպանին․ պաշտոնական
Մարկ Կուկուրելյան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Խետաֆե»-ում: Այս մասին հաղորդում է «Բարսելոնաի» թվիթերյան էջը: Agreement with Getafe for Marc Cucurella loanAll the details 👉 https://t.co/ranC23kTZd 👈 pic.twitter.com/PcxdDul6Ut — FC Barcelona (@FCBarcelona) July 18, 2019 «Խետաֆե»-ն իսպանացու ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա 2020 թվականին: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մի քանի օր առաջ էր հետ գնել իր սանին…
Ռեալի երկրպագուները պահանջել են Պերեսի հրաժարականը
«Ռեալի» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի: Լա Լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Խետաֆեի» հետ խաղի ժամանակ (0:0) մադրիդցիների երկրպագուները պաստառ են պատրաստել, որի վրա գրված է եղել. «Ֆլորենտինո, հեռացիր հիմա»: Այս մասին հայտնում է AS-ը: Հիշեցնենք, որ Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:







