Սպորտ
14:00 13/11/2020

Վաղը Կապարոսն ու Ղազարյանը նախախաղային մամուլի ասուլիս կտան

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի UEFA Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Գևորգ Ղազարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ