Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը։
«Շնորհակալություն ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք», – գրել է Կապարոսը։
Նա նշել է, որ Մարադոնան լեգենդ էր ու այսուհետ կլինի հավերժ։
Gracias por tu fútbol, por tu magia y por todo lo que le has aportado a nuestro amado deporte en el que eres el Dios. Ya eras una leyenda. Desde hoy serás eterno. D.E.P Maradona. D10S pic.twitter.com/wxxgFVmvfD
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) November 25, 2020

