խոզի գրիպ
Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել․ այն կարող է դառնալ համավարակ
Չինաստանի գիտնականները գրիպի նոր վիրուս են հայտնաբերել, որը կրկին կարող է վերածվել համաճարակի։ Այս մասին գրում է BBC-ն։ Նշվում է, որ վարակի կրողներն այս պահին խոզերն են ու այն խոզերից կարող է փոխանցվել մարդուն։ Սակայն գիտնականները մտահոգված են, որ ապագայում վիրուսը կարող է մուտացվել ու արդեն փոխանցվել մարդուց մարդուն։ Ըստ աղբյուրի՝ սա կարող է վտանգավոր…
Գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը այլևս չունի համավարակ առաջացնելու ներուժ
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն, առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից՝ կապված «խոզի գրիպի» տարածման հետ և տեղեկացնում, որ համաձայն Առողջապահության համաշխարհային…
Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել
H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:
Վրաստանում H1N1 վիրուսից 17 մարդ Է մահացել
N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել Է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա…
Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում
Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում ուժեղացվել է սանիտարական և կարանտին հսկողությունը: Միջոցառումները ձեռնարկվել են Վրաստանում խոզի գրիպի տարածման պատճառով: Հյուսիսային Օսիայի սպառողական հսկողության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի քաղաքացիների գրիպի H1N1 վիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է համաճարակային հսկողության բաժնի վարիչի պաշտոնոկատար Ֆաթիմա Բեկուզարովան: «Միակ բանը, որ մեր մասնագետների վերահսկողության…
Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը: Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել: Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է: «Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.– Ադրբեջանում այն արժե մոտ 70…
Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել
Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ, հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով, ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը…






