fbpx
Աշխարհ

Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել

Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ, հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը:

«H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել:

Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով, ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը դեպք»,- հայտնում է հեռուստաալիքն իր կայքում:

Հանրապետության առողջապահության նախարարությունում նշում են, որ մահվան դեպքերի հիմնական պատճառը պացիենտների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ