Խոսեպ Գվարդիոլա
Ֆեդե Վալվերդեն՝ Արբելոայի, Գվարդիոլայի և Տրենտի Գովքի Արժանացած
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն արժանացել է Ալվարո Արբելոայի և Խոսեպ Գվարդիոլայի գովասանքին, իսկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նրան անվանել է մոլորակի ամենաթերագնահատված խաղացող:
Չեխ հարձակվողը՝ Մանչեսթեր Սիթիի դիտակետում
Todofichajes-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան միակարծիք են Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին ձեռք բերելու տարբերակի շուրջ։ 25-ամյա հարձակվողը շուտով կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Հարկ է նշել, որ Շիկը «քաղաքաբնակների» համար առաջնահերթ տարբերակ չէ, սակայն եթե նրանց չհաջողվի ձեռք բերել անհրաժեշտ հարձակվողին, ապա ակումբը կվերադառնա Պատրիկի թեկնածությանը։ Ընթացիկ…
Սերխիոն պետք է ապացուցի, որ արժանի է նոր պայմանագրի. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի շուրջ ստեղծված իրավիճակին: «Հիմա Սերխիոն մեզանից յուրաքանչյուրի պես պետք է ապացուցի, որ արժանի է նոր պայմանագրի: Նա պետք է շարունակի լավ խաղալ, խփել գոլեր ու հաղթել, ինչից հետո մենք ակումբի հետ որոշում կկայացնենք»,-ասել է Գվարդիոլայն: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Բաց թողած գոլերից ավելի կարևոր է՝ ինչպես ենք դրանք բաց թողնում․ Գվարդիոլա
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու համար շատ կարևոր է պաշտպանությունը։ «Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Բաց թողած գոլերից ավելի կարևոր է, թե ինչպես ենք դրանք բաց թողնում։ Դրանց մեծ մասից կարելի էր…
Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլ դուրս գալն և Ռեալին հաղթելն է. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Մարզիչը հայտնել է, որ երկու թիմերի համար էլ եզրափակչը համարժեք խաղ կլինի: «Գլխավորը սխալներից խուսափելն է և մեր ֆուտբոլը ցուցադրելը։ «Ռեալի» հետ նախորդ խաղի արդյունքը չի ստիպի խաղալ ավելի լավ, պետք է պատրաստվել։ Դեռ երկու շաբաթ ունենք։ Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլ դուրս…
Ընթացիկ մրցաշրջանում մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր գլխավորած թիմի և մրցաշրջանի ընթացքի մասին: Գվարդիոլան հայտարարել է, որ իր գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող է 1 տիտղոս նվաճել: «Ես դեռ չեմ մտածում հաջորդ մրցաշրջանի մասին: Ընթացիկ մրցաշրջանում մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել և ամեն ինչ անելու ենք դրա համար»,-ասել է մարզիչը: Նա…
Գվարդիոլան Պրեմյեր լիգային նոր ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգային նոր ռեկորդ է սահմանել: Հայտնի է, որ մարզիչը անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Բորնմութին» 2։1 հաշվով պարտության է մատնել: Գվարդիոլան առաջին 150 խաղում ամենաշատ հաղթանակ գրանցած մարզիչն է: Նշվում է, որ մարզչի գլխավորությամբ կայացած Պրեմյեր լիգայի անցկացրած առաջին 150 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է 111 հաղթանակ։ Այս…
Տեբասը նախանձում է Պրեմյեր լիգային և անգլիական ֆուտբոլին․ Գվարդիոլա
Sky Sport-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասի հայտարարությանը։ Խավյեր Տեբասը դժգոհել էր ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը վերացնելու որոշման կապակցությամբ։ ՈւԵՖԱ-ն երկու տարով զրկել էր անգլիական ակումբին եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար։ Գվարդիոլայի խոսքով՝ Տեբասը նախանձում է Պրեմյեր լիգային…
Մանչեսթեր Սիթին ցանկանում է թիմում պահել Գվարդիոլային
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է թիմում պահել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Հայտնի է, որ ակումբը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզչի հետ: Հայտնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից:
Գվարդիոլան բանակցում է Բայերի կիսապաշտպանի հետ
«Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմյեր լիգայում: Հայտնի է, որ ֆուտբոլիստի հետ անձամբ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Մենք կփորձենք հաղթել․ Գվարդիոլան՝ ՄՅՈՒ-ի հետ առաջիկա հանդիպման մասին
Մենք կդիտնենք «Յունայթեդի» և «Դերբիի» միջև գավաթային խաղը: Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ անդրադառնալով «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ առաջիկա հանդիպման մասին: «Պետք է վերլուծենք, թե նրանք ինչպես են ներկայանալու մեր դեմ հանդիպմանը: Մենք կգնանք այնտեղ, որ փորձենք հաղթել»,-նշել է մարզիչը։ Այս մասին հաղորդում է Fourfourtwo-ն: Նշենք, որ Անգլիայի գավաթի…
Ես վստահում եմ ակումբին․ Գվարդիոլա
Հիմա բողոքարկելու իրավունք ունենք։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ կարծիք հայտնելով, որ ՈՒԵՖԱ-ի որոշումը ակումբը եվրոպական մրցույթներից երկու տարով զրկելու հետ կապված՝ FFP- ի կանոնները խախտելու համար, կվերանայվի: «Մենք երկար ժամանակ կասկածվում էինք: Ես վստահում եմ ակումբին, նրանք ինձ ասում են տեղի ունեցածի պատճառները, ցույց են տալիս փաստարկներ և ապացույցներ:…
Յուվենտուսի նախագահը մեկնաբանել է Գվարդիոլայի՝ ակումբը գլխավորելու մասին լուրերը
«Յուվենտուս»-ում բոլորը գոհ են Սարիից: Այս մասին ասել է անգլիական ակումբի նախագահ Անդրեա Անիելն՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ թուրինյան ակումբը գլխավորելու լուրերը: «Մենք Սարիի հետ ունենք երեք տարվա ծրագիր, և որոշ ժամանակ հետո կկարողանանք տեսնել նրա աշխատանքի արդյունքը: Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածում Գվարդիոլայի մասին: Բայց այս պահին նա ուրախ է…
Մեսսին կարիերան կավարտի հարազատ ակումբում․ Գվարդիոլա
Հույս ունեմ, որ Մեսսին կարիերան կավարտի հարազատ ակումբում։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Նա «Բարսելոնայի» խաղացող է: Նա կմնա այնտեղ, որտեղ իրեն հարմար է: Ես չեմ պատրաստվում խոսել այլ թիմերի խաղացողների մասին: Կարծում եմ, որ նա «Բարսելոնա»-ում կավարտի կարիերան. ես այդպես եմ ուզում»,-նշել է մարզիչը:
Ազարը համաշխարհային կարգի խաղացող է․ Գվարդիոլա
Անգլիայում խաղալով՝ Ազարը ապացուցեց, որ համաշխարհային կարգի խաղացող է։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպանի մասին։ «Եթե Ազարը չի խաղում իր մակարդակում, ապա «Ռեալ»-ում նրա մոտ ինչ-որ բան սխալ է ընթանում: Այնուամենայնիվ, սրա մասին որևէ այլ բան ավելացնեկը դժվար է։ Խաղալով Անգլիայում՝ նա ապացուցեց, որ համաշխարհային կարգի…













