fbpx
Սպորտ

Տեբասը նախանձում է Պրեմյեր լիգային և անգլիական ֆուտբոլին․ Գվարդիոլա

Sky Sport-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասի հայտարարությանը։ Խավյեր Տեբասը դժգոհել էր ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը վերացնելու որոշման կապակցությամբ։

ՈւԵՖԱ-ն երկու տարով զրկել էր անգլիական ակումբին եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար։

Գվարդիոլայի խոսքով՝ Տեբասը նախանձում է Պրեմյեր լիգային և անգլիական ֆուտբոլին։

«Նա իրավական հարցերի անհավանական մասնագետ է։ Հաջորդ անգամ նրան կհարցնենք, թե որ դատարան և որ դատավորների մոտ գնալ։

Նա պետք է մտածի Լա Լիգայի մասին։ Երբ դատավճիռը ձեռնտու է իրեն՝ ամեն ինչ կարգին է։ Այդպես հաճախ է եղել Իսպանիայում»,- նշել է Խոսեպ Գվարդիոլան։

Գվարդիոլան հավելել է, որ հաջորդ մրցաշրջանում իրենք կլինեն Չեմպիոնների լիգայում, քանի որ ամեն ինչ ճիշտ են արել։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ