Խոսեպ Մարիա Բարտոմեու
Բարտոմեուն գիշերն անցկացրել է ոստիկանությունում
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այս գիշերն անցակցրել է ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ երեկ Բարտոմեուի հետ միասին ձերբակալվել էին նաև «Բարսայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունները կարող են կապված լինել, այսպես կոչված, «Բարսելոնա գեյթ» գործի հետ, որի շրջանակներում քննվում է…
Այո, ակումբը ճգնաժամի մեջ է․ Բարտոմեուն անդրադարձել է իր որոշմանը
«Բարսայի» արդեն նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է պաշտոնը լքելու մասին։ «Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունից հետո լավագույն որոշումը հրաժարական տալն էր, սակայն կային խնդիրներ, և ես որոշեցի պաշտոնավարումը շարունակել ևս մի քանի ամիս: Եթե ես հեռանայի ամռանը, ապա ո՞վ պետք է իրականացներ տրանսֆերները, ո՞վ պետք է նոր մարզիչ հրավիրեր: Այո, ակումբը ճգնաժամի մեջ…
Լիոնի նախագահը հայտարարել է, որ Բարսան դեպային գնելու մտքից հրաժարվել է
Օրերս հայտնի էր դարձել, որ «Բարսան» մտադիր է ձեռք բերել Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային։ Սակայն ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլանը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Բարսան» հետ է կանգնել այդ մտքից։ ««Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ինձ տեղեկացրել է, որ ակումբը ծանր ֆինանսական դրության մեջ է և չի կարողանա իրականացնել Դեպայի տեղափոխությունը»,- գրել…
Մեսսիի հայրը հավանական է համարել, որ որդին կմնա Բարսայում
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, հանդիպում է ունեցել ակումբի տնօրեն Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ։ հանդիպումից հետո նա որոշ մանրամասներ է ներկայացրել ու նշել, որ հանդիպումը լավ անցալ։ «Արդյո՞ք կա հավանականություն, որ Մեսին կմնա «Բարսելոնայում». այո: Բարտոմեուի հետ հանդիպումը շատ լավ անցավ», – Մեսիի հոր խոսքերը մեջբերում է Deportes Cuatro-ն:
Բարտոմեուն Մեսսիի հետ կհանդիպի միայն, եթե դա լինի նոր պայմանագիր կնքելու համար
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին հանդիպում է խնդրել ակումբի նախագահի հետ, որպեսզի քննարկի ակումբից հեռանալու պայմանները։ Սակայն, «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ պատրաստ է հանդիպել արգենտինացու հետ միայն այն դեպքում, եթե նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին…
Բարսայի ղեկավարությունը արտահերթ հանդիպում է ունեցել Սետյենի հետ
«Բարսելոնայի» ղեկավարությունը արտահերթ հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Հանդիպումը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ «Օսասունայից» 2-1 հաշվով կրած պարտության պատասխանատվությունն Էտյենը վերցրել է իր վրա։ Սակայն, ըստ աղբյուրի, Սետյենի հեռացվելու հարցը մինչև այս մրցաշրջանի ավարտը չկա։ Մրցաշրջանի ավարտից հետո գալու է…
Բարսելոնան դադարեցրել է բանակցությունները Մարտինեսի համար
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին գնելու բանակցությունների մասին: Մարզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստին գնելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցված են: Հայտնի է, որ պատճառը ակումբի ծանր ֆինանսական կացությունն է, որի պատճառով կատալոնական ակումբը չի կարող զբաղվել այդ տրանսֆերով: Հիշեցնենք, որ արգենտինացու հրաժարագինը կազմում է 111 միլոն եվրո: Այս մասին տեղեկացնում է…
Բարսայի ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել աշխատավարձի կրճատման առաջարկը
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կրկին դիմել է թիմի ֆուտբոլիստներին և առաջարկել ընդունել աշխատավարձերի կրճատման առաջարկը, սակայն ֆուտբոլիստները հրաժարվել են ընդունել երկրորո անգամ աշխատավարձի կրճատման առաջարկը: Նախագահը նման առաջարկ է արել, որպեսզի ակումբը խուսափի հետագա ֆինանսական ծանր խնդիրներից, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արդեն առաջացել են ֆինանսական խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:
Բարսելոնայի և ՊՍԺ-ի ղեկավարները կքննարկեն Նեյմարի տեղափոխության հարցը
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ՊՍԺ-ի սեփականատեր, շեյխ Նասեր Ալ-Խելայիֆին կհանդիպեն Նիոնում Չեմպիոնների լիգայի վիճակահանության ավարտից հետո: Այս մասին հայտնում է կատալոնական Sport.es պարբերականը: Հանդիպման ընթացքում ղեկավարները կքննարկեն Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքի մանրամասները: Սպասվում է, որ վերջնական համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այսօր: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Բարտոմեուն խոսել է առաջիկա մրցաշրջանում թիմի նպատակների մասին
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, թե ինչ նպատակներ ունի թիմն առաջիկա մրցաշրջանում: «Մեր առջև դրված է ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանը շարունակելու խնդիրը։ Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները նոր մրցաշրջանում։ Այդ պատճառով էլ ավելի ուժեղացրեցինք կազմը։ Այժմ այն պարզապես ֆանտաստիկ է: Մենք ուժեղացանք Դե Յոնգով, Գրիզմանով, Նետոյով և Խունիորով։ Ունենք երիտասարդ խաղացողներ, որոնք…
Նեյմարը ՊՍԺ-ից կարող է հեռանալ վարձակալման հիմունքով
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, ՊՍԺ-ից հեռանա վարձակալական հիմունքներով: Այս մասին հաղորդում է Sport.es-ն: Ըստ աղբյուրի՝ Նեյմարին վարձակալելու, այնուհետև մեկնարկելիք մրցաշրջանի ավարտին ամբողջական տրանսֆերի ձեռքբերման տարբերակն այժմ քննարկվում է «Բարսելոնայի» ղեկավարության կողմից: Իսպանական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն օգոստոսի 16-ին Նեյմարի տեղափոխության գործարքը քննարկելու նպատակով հանդիպելու է ՊՍԺ-ի նապագահ Նասեր Ալ-Խելաիֆիի…
Ալվեսը անձամբ կապվել է Բարսելոնայի նախագահի հետ․ Diario Sport
Diario Sport-ի պնդմամբ՝ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կապվել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ և առաջարկել իր ծառայությունները։ Նշվում է, որ Ալվեսը ցանկանում է վերադառնալ «Բարսա»։ Հաղորդվում է նաև, որ 36-ամյա բրազիլացին անձամբ զանգահարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, որպեսզի ներկայացնի իր առաջնահերթությունները։ Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան», սակայն, չի ցանկանում վերադարձնել Ալվեսին, ով ներկայումս գտնվում է…















