խոսնակ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նշվում է, որ Գալիբաֆի խոսքով՝ նրա աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո նաև դրական է եղել իր թեստի պատասխանը։ Մեջլիսի խոսնակը ասել է, որ գտնվում է կարանտինում, բայց շարունակելու է կատարել իր պարտականությունները։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է մեր հայրենիքի պաշտպանների լուսանկերները: Լուսանկարները` Սիփ Մարկոսյանի:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ…
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը…
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»։ Րոպեներ անց նա ևս մեկ գրառում է կատարել․ «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157182726457434?__cft__%5B0%5D=AZUulj8t8FQgUrODoctTeBLgFTKUhaBrepj1EgDQmz7tjrRMb4BUV3u98j-QDpeTibVWtfrSykPDpHljElIYv2EwMqoMg2PPcbQ2i-2TW7IaUf3Lx_G3B8s35SJKMlkt-KI&__tn__=%2CO%2CP-R
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10220139134214335&id=1405208089&__cft__%5B0%5D=AZXR3PzVRanwX01LCqo9hcoscFQ3145LkoZQMgefLk2veEB8Dqcblyij7mvyMx1uBptsoR0vraOTTS4s2zW8cGcDT71yCbXz9D2gl3At3YOrUN6x_lk7jdygvjvOHvLUhdg&__tn__=%2CO%2CP-R
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: «ՀՀ վարչապետն իր այսօրվա ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել ԼՂ հարցի փոխզիջումային լուծման և այսօր էլ պատրաստ է: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի…
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության…
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ «Լուրերին» հայտնել է վարչապետի խոսնակը։ Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից…
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3335023366533800
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։ Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,-…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Նաղդալյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ «Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ», – ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157164685032434?__cft__%5B0%5D=AZVydBhtrHRLC70cv9vAc5Dq_Pn2VN4YRr_hgQumZQvLLJ3a2aTWHbXSRdnNs0SiHQJ_Z5fYI1NQ-I5K6R6U8ELT_e-da-5p3uY-kCSPbDhfoBKfE_k2K04jUf62MI5ihMA&__tn__=%2CO%2CP-R
Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով: Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=109083660973529&id=102006298347932
Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»,- գրել…